ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2005 թվականի N 804-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Ս. Սարգսյան | - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
Կ. Ճշմարիտյան |
- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար | |
Ա. Մանուկյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար | |
Ա. Մովսիսյան |
- ՀՀ էներգետիկայի նախարար | |
Ս. Ավետիսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ | |
Գ. Մալխասյան |
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ | |
Կ. Աթոյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Ռ. Ալավերդյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ | |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ | |
Կ. Խոդիկյան |
- ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ | |
Գ. Ղարիբջանյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ | |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ | |
Ա. Մարկոսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ | |
Վ. Մովսեսյան | - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ) | |
Ա. Սմբատյան | - Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան | |
Վ. Հակոբյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության պետ | |
Ա. Մելքոնյան | - ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին կապերի վարչության պետ | |
Ա. Մանասերյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) |
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 379-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|