Գլխավոր տեղեկություն
Номер
N 12
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (07.12.2000-10.12.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2000.11.27/17(59)
Принят
Արժեթղթերի հանձնաժողով
Дата принятия
20.11.2000
Подписан
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
20.11.2000
Дата вступления в силу
07.12.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2000 թվականի N 12
ք. Երևան

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը.

Առաջնորդվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ օրենք) 2 հոդվածով սահմանված կարգավորման նպատակով.

 

Հիմք ընդունելով օրենքի 61 հոդվածի 5 կետով հանձնաժողովին վերապահված իրավասությունը, որոշում է.

 

1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 61.5-1 և 61.5-2 կանոնները:
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնները միավորել «Լիցենզիայի ձևը» վերնագրի ներքո, որը Կանոնագրքի բաղկացուցիչ մասն է կազմում:

 

Հայաստանի Հանրապետության
Արժեթղթերի
 հանձնաժողովի նախագահ`

Է. Մուրադյան

 

Լիցենզիայի ձեվը

 

 

Կանոն 61.5-1. Լիցենզիայի վավերապայմաններն ու ձևաթուղթը

(ա) Մասնագիտացված գործունեության լիցենզիան պարունակում է հետևյալ վավերապայմանները.

(1) լիցենզիայի կենտրոնական հատվածում, վերևում` «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով» բառերը.
(2) լիցենզիայի կենտրոնական հատվածում` «Լիցենզիա» բառը.
(3) լիցենզիայի հերթական համարը և սերիան (որը հանդիսանում է գործունեության տեսակի առաջին տառերից կազմված հապավում).
(4) լիցենզիայով հավաստվող մասնագիտացված գործունեության տեսակը.
(5) մասնագիտացված անձի անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն.
(6) լիցենզիայի տրման ամսաթիվը.
(7) լիցենզավորվող անձին ներկայացվող հատուկ պահանջները (անհրաժեշտության դեպքում):

 

(բ) Մասնագիտացված գործունեության լիցենզիան պատրաստվում է ջրանիշ պարունակող, «A4» չափսի թղթի վրա` համակարգչային տպիչ սարքով տպագրման եղանակով:

 

Կանոն 61.5-2. Լիցենզիայի վավերացումը

 

(ա) Մասնագիտացված գործունեության լիցենզիան վավերացվում է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով:

 

(բ) Վավերացված լիցենզիայի պատճենը պահվում է հանձնաժողովի գլխավոր քարտուղարի գրասենյակում:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
20 նոյեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 32700133

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.09.2001, N 392/01 10.12.2001, N 12
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան