Գլխավոր տեղեկություն
Номер
N 556
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.10.1998-08.01.2003)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.10.01/24(57)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.09.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.09.1998
Дата вступления в силу
11.10.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 1998 թվականի N 556
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 532 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 532 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի N 468 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կանոնադրության IV բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«IV. Դատավորների պաշտոնեական պիտանիության ԵՎ ծառայողական առաջխաղացման ցուցակների նախապատրաստումը

 

17. Դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակների (այսուհետև` ցուցակներ) կազմման և դատավորների նշանակման գործընթացին աջակցելու նպատակով նախարարն իրականացնում է ցուցակներում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց (այսուհետև` հավակնորդներ) նախնական հաշվառման աշխատանքներ:

18. Հավակնորդների մասնագիտական կարողությունների վերաբերյալ նախարարին եզրակացություն ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվում և գործում է իրավաբանական որակավորող հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով): Հանձնաժողովի աշխատանքներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մասնակցել արդարադատության խորհրդի անդամները:

19. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ եզրակացություն»:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Դարբինյան