041.0045.28.01.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունվարի 1999 թվականի N 45
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի մասին» ՆՀ-145 հրամանագրի`
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը (կցվում են).
բ) Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության աշխատողների թիվը` 28 մարդ:
2. Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը` եռամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներից բխող արարողակարգային միջոցառումների ծիսակարգերը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությունը (այսուհետ` ծառայություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որն իրականացնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներից բխող գործառույթները` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
2. Ծառայությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
3. Ծառայությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք ու ձևաթուղթ:
II. Ծառայության հիմնական խնդիրը եվ գործառույթները
4. Ծառայության հիմնական խնդիրն է ապահովել Հայաստանի Հանրապետության նախագահի և գործադիր իշխանության մարմինների մասնակցությամբ անցկացվող պետական արարողակարգային միջոցառումների իրականացումը` ելնելով Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներից, միջազգայնորեն ընդունված արարողակարգային չափանիշներից և հայ ժողովրդի ազգային սովորույթներից ու ավանդույթներից:
5. Ծառայությունն իր առջև դրված հիմնական խնդրին համապատասխան իրագործում է հետևյալ գործառույթները`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ղեկավարած պատվիրակությունների` օտարերկրյա պետություններ այցերի և նրանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող միջազգային բնույթի պաշտոնական միջոցառումների արարողակարգի նախապատրաստումն ու իրականացումը.
բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի համաձայնությամբ նրանց ղեկավարված պատվիրակությունների` օտարերկրյա պետություններ այցերի և նրանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող միջազգային բնույթի արարողակարգային միջոցառումների նախապատրաստումն ու իրականացումը.
գ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների, պետական մյուս մարմինների պաշտոնական պատվիրակությունների` օտարերկրյա պետություններ այցերի և այդ մարմինների լիազորած պաշտոնատար անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող միջազգային բնույթի պաշտոնական միջոցառումների արարողակարգի նախապատրաստման և իրականացմանն աջակցելը.
դ) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների ու միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների հավատարմագրման, պարտականությունների ստանձնման և նրանց առաքելության ավարտի հետ կապված դիվանագիտական արարողակարգային գործընթացի ապահովումը.
ե) օտարերկրյա պետությունների և կառավարությունների, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների ու նրանց ուղեկցող անձանց` Հայաստանի Հանրապետություն այցերի նախապատրաստումն ու իրականացումը.
զ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի համաձայնությամբ` օտարերկրյա պետությունների խորհրդարանների, սահմանադրական դատարանների ղեկավարների ու նրանց ուղեկցող անձանց Հայաստանի Հանրապետություն այցերի նախապատրաստումն ու իրականացումը.
է) օտարերկրյա պետությունների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների բարձր մակարդակի պաշտոնական պատվիրակությունների, հատուկ դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու նրանց ուղեկցող անձանց` Հայաստանի Հանրապետություն այցերի նախապատրաստումն ու իրականացումը.
ը) օտարերկրյա պետությունների խորհրդարանների, սահմանադրական դատարանների, նախարարությունների և գերատեսչությունների պաշտոնական, այդ թվում` ռազմական պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված արարողակարգային միջոցառումների նախապատրաստմանն ու իրականացմանն աջակցելը.
թ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների արարողակարգի ապահովումը.
ժ) օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների ղեկավարների հավատարմագրման, պարտականությունների ստանձնման ու նրանց առաքելության ավարտի հետ կապված դիվանագիտական արարողակարգային գործընթացի ապահովումը.
ժա) օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների հետ դիվանագիտական արարողակարգային գրագրության իրականացումը.
ժբ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների պաշտոնական, աշխատանքային և արարողակարգային հանդիպումների կազմակերպումը.
ժգ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների հետ ընթացիկ աշխատանքների, անշարժ և շարժական գույքի օգտագործման, դիվանագիտական անձնակազմի անձեռնմխելիության և արտոնությունների հետ կապված հարցերի կարգավորումը.
ժդ) Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներով նախատեսված այցերի և արարողակարգային միջոցառումների իրականացման նպատակով օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ու կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքների ընդհանուր համակարգումը.
ժե) օտարերկրյա պետությունների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներով չնախատեսված այլ մակարդակի և մասնագիտական փորձագիտական պատվիրակությունների այցերի ու նրանց մասնակցությամբ միջոցառումների նախապատրաստման և իրականացման աշխատանքների ընդհանուր համակարգումը.
ժզ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների, տարածքային կառավարման, պետական մյուս մարմինների գծով Հայաստանի Հանրապետություն ժամանող և օտարերկրյա պետություններ մեկնող պատվիրակությունների այցերն ու նրանց մասնակցությամբ միջոցառումների նախապատրաստման և իրականացման աշխատանքների ընդհանուր համակարգումը.
ժէ) Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներով չնախատեսված պետական իշխանության մյուս մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների գծով Հայաստանի հանրապետություն ժամանող և Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություններ մեկնող պատվիրակությունների այցերի, նրանց մասնակցությամբ միջազգային բնույթի միջոցառումների իրականացմանն աջակցելը.
ժը) Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պատվիրակությունների այցեր նախապատրաստող խմբերի աշխատանքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելը.
ժթ) իր գործունեությանն առնչվող հարցերի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերից, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներից, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններից անհրաժեշտ տեղեկատվական, վերլուծական նյութեր և փաստաթղթեր ստանալը.
ի) իր կողմից իրականացվող և համակարգվող աշխատանքներին շահագրգիռ պետական և այլ իրավասու մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետներին, փորձագետներին մասնակից դարձնելը.
իա) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, դատական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ծառայությունների հետ համագործակցելը.
իբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:
III. Ծառայության աշխատանքի կազմակերպումը
6. Ծառայությունը գլխավորում է ծառայության ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ:
7. Ծառայության ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի և ծառայության ղեկավարի հետ:
8. Ծառայության աշխատողները պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատվում են ծառայության ղեկավարի կողմից:
9. Ծառայության աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհվում է դիվանագիտական աստիճաններ:
10. Ծառայության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
11. Ծառայության ղեկավարը`
ա) պատասխանատվություն է կրում ծառայության առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար, կազմակերպում ու ղեկավարում է ծառայության գործունեությունը.
բ) սահմանում է ծառայության ղեկավարի տեղակալների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության շրջանակները.
գ) Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներով նախատեսված գործառույթների իրականացումը և համակարգումն ապահովելու նպատակով անմիջականորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և այլ մարմինների ղեկավարների հետ` անհրաժեշտության դեպքում տարվող աշխատանքներին մասնակից դարձնելով համապատասխան պաշտոնատար անձանց, մասնագետների.
դ) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնում է առաջարկություններ Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներով նախատեսված այցերի և միջոցառումների հետ կապված ծախսերի ֆինանսավորումը, կազմակերպական- տեխնիկական ապահովումն իրականացնելու վերաբերյալ.
ե) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում ծառայության կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատողների թիվը.
զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
Պաշտոնական այցերի վարչություն
Դիվանագիտական անձնակազմի և արարողակարգային գրագրության վարչություն
Դիվանագիտական ներկայացուցչությունների վարչություն
Արարողակարգային միջոցառումների ապահովման վարչություն