ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 1998 թվականի N 614
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՆՐԱ ՀԱՐԱԿԻՑ ՄԱՐԶԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՆԻՇԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի և նրա հարակից մարզերի սահմանանիշերի տեղադրման նպատակով`
1. Ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Երևանի քաղաքապետին` սահմանանիշերի տեղադրման աշխատանքներն իրականացնել Երևանի հարակից մարզերի մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ:
3. Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզպետներին`
ա) աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, ստեղծել աշխատանքային խմբեր.
բ) համապատասխան ակտերով սահմանանիշերն ընդունել ի պահպանություն:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
ԵրԵՎան քաղաքի ԵՎ նրա հարակից մարզերի սահմանանիշերի տեղադրման նպատակով ստեղծված հանձնաժողովի
Վ. Գրիգորյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ (հանձնաժողովի նախագահ) |
Վ. Վարդապետյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ |
● ● ● ● ● | - Արագածոտնի մարզպետի տեղակալ |
Լ. Ալեքսանյան | - Արարատի մարզպետի տեղակալ |
● ● ● ● ● | - Արմավիրի մարզպետի տեղակալ |
Ք. Մանուկյան | - Կոտայքի մարզպետի տեղակալ |
Գ. Ավետյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի տնօրենի տեղակալ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|