Գլխավոր տեղեկություն
Номер
N 505
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.09.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
24.08.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.08.1998
Дата вступления в силу
13.09.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 1998 թվականի N 505

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 347 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 347 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի N 468 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքում`

«Անշարժ գույքի համակարգված դիտարկումների և անշարժ գույքի գործակալների հետ համագործակցության բաժին» բառերը փոխարինել «Անշարժ գույքի համակարգված դիտարկումների և անշարժ գույքի գործակալների հետ համագործակցության ու լիցենզավորման բաժին» բառերով, իսկ «Ընդհանուր բաժին» բառերը` «Գործերի կառավարչություն» բառերով.

«Միջազգային համագործակցության և անշարժ գույքի կադաստրային ծրագրերի իրականացման բաժին» բառերից հետո լրացնել «Կադաստրային քարտեզագրման բաժին» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան