Գլխավոր տեղեկություն
Номер
N 379
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.07.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.07.03/14(47)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.06.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.06.1998
Дата вступления в силу
13.07.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 1998 թվականի N 379

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 277 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 139 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի կառուցվածքը հաստատելու մասին» N 277 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 24-ի N 117 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման երկրորդ կետում «811» թիվը փոխարինել «841» թվով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների ցանկը հաստատելու մասին» N 139 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված ցանկի «III. Արմավիրի մարզ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

III. Արմավիրի մարզ


8. քաղ. Արմավիր


քաղ. Արմավիր, քաղ. Մեծամոր, գ. Ամասիա, գ. Այգեշատ,
գ. Արազափ, գ. Արաքս, գ. Արգավանդ, գ. Արմավիր,
գ. Արտաշատ, գ. Արևիկ, գ. Բամբակաշատ, գ. Բերքաշատ,
գ. Գետաշեն, գ. Եղեգնուտ, գ. Երասխահուն, գ. Զարթոնք,
գ. Ժդանով, գ. Լենուղի, գ. Լուկաշին, գ. Խանջյան, գ. Հայկավան,
գ. Հացիկ, գ. Հոկտեմբեր, գ. Ձերժինսկի, գ. Մարգարա,
գ. Մրգաշատ, գ. Նալբանդյան, գ. Նոր Արմավիր, գ. Նոր Արտագես,
գ. Նոր Կեսարիա, գ. Նորապատ, գ. Նորավան, գ. Շենավան,
գ. Ջանֆիդա, գ. Ջրաշեն, գ. Սովետական, գ. Վարդանաշեն,
գ. Տանձուտ, գ. Փշատավան


8ա. գ. Բաղրամյան


գ. Բաղրամյան, գ. Արգինա, գ. Արտամետ, գ. Արևադաշտ,
գ. Բագարան, գ. Դալարիկ, գ. Երվանդաշատ, գ. Լեռնագոգ,
գ. Կողբավան, գ. Հուշակերտ, գ. Մյասնիկյան, գ. Շենիկ,
գ. Վանանդ, գ. Տալվորիկ, գ. Քարակերտ


9. քաղ. Վաղարշապատ


քաղ. Վաղարշապատ, գ. Ակնալիճ, գ. Ակնաշեն, գ. Աղավնատուն,
գ. Ամբերդ, գ. Այգեկ, գ. Այգեշատ, գ. Ապագա, գ. Առատաշեն,
գ. Արագած, գ. Արաքս, գ. Արշալույս, գ. Արտիմետ, գ. Արևաշատ,
գ. Բաղրամյան, գ. Գայ, գ. Գրիբոյեդով, գ. Դաշտ, գ. Դողս,
գ. Լեռնամերձ, գ. Լուսագյուղ, գ. Խորոնք, գ. Ծաղկալանջ,
գ. Ծաղկունք, գ. Ծիածան, գ. Հայթաղ, գ. Հայկաշեն,
գ. Հովտամեջ, գ. Մեծամոր, գ. Մերձավան, գ. Մրգաստան,
գ. Մուսալեռ, գ. Նորակերտ, գ. Շահումյան,
գ. Շահումյանի թռչնաֆաբրիկա, գ. Ոսկեհատ, գ. Պտղունք,
գ. Ջրառատ, գ. Ջրառատի թռչնաֆաբրիկա, գ. Սամաղար,
գ. Տարոնիկ, գ. Փարաքար, գ. Ֆերիկ»:

 

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի Բաղրամյանի տեղական գանձապետական բաժանմունքի պահպանման ծախսերի վերաբերյալ:

4. Արմավիրի մարզպետին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի Բաղրամյանի տեղական գանձապետական բաժանմունքն ապահովել անհրաժեշտ տարածքով և համապատասխան գույքով, աջակցել բաժանմունքի ստեղծման հետ կապված կազմակերպական հարցերի լուծմանը:

5. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան