Գլխավոր տեղեկություն
Номер
N 297
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.06.15/12(45)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.06.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.06.1998
Дата вступления в силу
25.06.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 1998 թվականի N 297
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մասնավորեցվող ընկերությունների գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների հետ միասին Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կողմից տրված տեղեկանք տվյալների ներկայացման պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ տվյալ ընկերության պարտավորությունների վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` սույն որոշման 1-ին կետին համապատասխան անհրաժեշտ ելակետային տվյալներն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացված մասնավորեցվող ընկերությունների ֆինանսական (հաշվեկշռային) հաշվետվությունների մեկ օրինակը` պարտադիր նշելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

3. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` սույն որոշման 2-րդ կետում նշված հաշվետվություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և անհատ ձեռներեցների մոտ Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կողմից ստուգումների և ուսումնասիրությունների իրականացման կարգի հաստատման մասին» N 213 որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում ստուգում (ուսումնասիրություն) իրականացնելուց հետո Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել տեղեկանք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ մասնավորեցվող ընկերությունների պարտավորությունների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան