ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 1998 թվականի N 209
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է | |
|
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչությանը (այսուհետև վարչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որն իրականացնում է ռազմատնտեսական բնագավառի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Վարչությունը պատասխանատվություն է կրում ոլորտում տիրող վիճակի, դրա հեռանկարային զարգացման և ամրապնդման համար:
2. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
3. Վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:
II. Վարչության հիմնական խնդիրներն ու գործառույթները
4. Վարչության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
ա) իր իրավասության սահմաններում ռազմատնտեսական ոլորտի ծրագրերի նախագծերի մշակումը, դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների գնահատումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա պետական ու ոչ պետական մարմինների և կազմակերպությունների հետ ռազմատնտեսական համագործակցության կազմակերպումն ու իրականացումը.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչության համակարգի կառուցվածքային բարեփոխումների մշակումն ու դրանց իրականացումը.
դ) Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին, ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին ռազմատնտեսական ոլորտի վերաբերյալ տեղեկատվությամբ և համապատասխան փաստաթղթերով ապահովելը.
ե) իր իրավասության սահմաններում տնտեսության զորահավաքային նախապատրաստության ծրագրերի նախագծերի մշակումը, դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների գնահատումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.
զ) Հայաստանի Հանրապետության ռազմատնտեսական պահանջմունքի ձևավորումը և իր իրավասության սահմաններում դրա ապահովման համար անհրաժեշտ նորմատիվային բազայի մշակումն ու Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
է) պետական պահուստի նյութական արժեքներն ապաամրագրելու, դուրս գրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի համաձայնեցմանը մասնակցելը, ինչպես նաև իր իրավասության սահմաններում պետական պահուստի նյութական արժեքների վերաբերյալ տեղեկությունների վերլուծությունը և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
ը) Հայաստանի Հանրապետության պետական պահուստի նյութական արժեքների կուտակման նորմերի և նորմատիվների մշակումն ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.
թ) Հայաստանի Հանրապետության ռազմատնտեսական նշանակության պետական պատվերի նախագծի ձևավորումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.
ժ) Հայաստանի Հանրապետության ռազմատնտեսական նշանակության պետական պատվերի կատարման հաշվառումն ու վերահսկողությունը.
ժա) վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կառավարումը.
ժբ) Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի գործունեության բարելավման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ ներկայացնելը.
ժգ) իր իրավասության սահմաններում ռազմաարդյունաբերության զարգացման ռազմավարության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
ժդ) Հայաստանի Հանրապետության ռազմատնտեսական ոլորտի միջազգային պայմանագրերից (համաձայնագրերից) բխող Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման վերլուծությունն ու համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
ժե) իր իրավասության սահմաններում ռազմատնտեսական ոլորտի մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակումը, այլ նախագծերի վերաբերյալ առաջարկություններ նախապատրաստելը կամ դրանց քննարկմանը մասնակցելը.
ժզ) իր իրավասության սահմաններում զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի, երկակի նշանակության արտադրանքի, գիտատեխնիկական տեղեկատվության, ծառայությունների, տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման, ինչպես նաև դրանց առուծախի և տարանցիկ փոխադրման հետ կապված աշխատանքների համակարգումը.
ժէ) իր իրավասության սահմաններում ռազմատնտեսական բնույթի միջազգային բանակցություններին մասնակցելը.
ժը) ռազմական նշանակության արտադրանք արտադրող ձեռնարկությունների և դրանց արտադրանքի սպառման շուկաների վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծումը, ստացված տեղեկատվության համակարգումն ու վերլուծումը.
ժթ) թողարկվող արտադրանքի պահանջարկի վերաբերյալ շուկայաբանական (մարքետինգ) հետազոտությունների կազմակերպումը.
ի) խաղաղ ժամանակ և զորահավաքային ժամանակաշրջանում զինապարտների ամրագրման հարցերի քննարկմանը մասնակցելն ու Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
իա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:
III. Վարչության աշխատանքների կազմակերպումը
5. Վարչության համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը.
6. Վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է իր համակարգի պետական գույքի տնօրինման և օգտագործման գործառույթները, ապահովում պետական սեփականության պահպանությունը:
7. Վարչությունը`
ա) անհրաժեշտության դեպքում իր ոլորտին վերաբերող հետազոտական աշխատանքների իրականացման նպատակով ներգրավում է փորձագետներ.
բ) ընդհանրացնում է իր ոլորտում օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ մշակում առաջարկություններ ու դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, ինչպես նաև տվյալ ոլորտին վերաբերող այլ նախագծերի վերաբերյալ նախապատրաստում է առաջարկություններ ու մասնակցում դրանց քննարկմանը.
գ) իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային պայմանագրեր և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում վավերացման.
դ) անհրաժեշտության դեպքում համագործակցում է նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.
ե) կազմակերպում է վարչության համակարգի աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանները բարելավելու աշխատանքները.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է իր համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ստեղծումը, վերակազմավորումն ու լուծարումը.
է) մշակում և իրականացնում է վարչության կենտրոնական ապարատի, վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարբերաբար ստուգում աշխատողների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոններին.
ը) իր համակարգի ձեռնարկություններին թույլատրում է անդամակցել այլ ձեռնարկությունների տնտեսական միավորումներին.
թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, դրանց օտարումը և վարձակալության հանձնումը.
ժ) թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար.
ժա) իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության նկատմամբ վերահսկողությունը:
8. Վարչությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Վարչության պետն ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով վարչության պետի հետ:
Պետի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, պետի պարտականությունները կատարում է տեղակալը:
9. Վարչության պետը`
ա) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար, կազմակերպում ու ղեկավարում է վարչության գործունեությունը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան, ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար.
գ) անհրաժեշտության դեպքում նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների հետ արձակում է համատեղ հրամաններ.
դ) սահմանում է պետի տեղակալի, վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները.
ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների թիվը, կանոնադրությունը, կոլեգիայի անդամների թիվը և անհատական կազմը.
զ) հաստատում է վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.
է) կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարների հետ.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է վարչության կենտրոնական ապարատի աշխատողներին, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին.
թ) իր իրավասության սահմաններում կասեցնում, ուժը կորցրած է ճանաչում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամաններն ու հրահանգները.
ժ) կազմակերպում է կադրերի պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարձրացման գործը, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում վարչության աշխատողներին.
ժա) կազմակերպում և վարում է կոլեգիայի նիստերը.
ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
10. Վարչության աշխատանքների կազմակերպումն իրականացվում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության սահմանումով:
11. Վարչությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են պետը (նախագահ) և պետի տեղակալը` ի պաշտոնե:
12. Վարչության կոլեգիան իր պարբերաբար (ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ) անցկացվող նիստերում քննության է առնում վարչության ոլորտի զարգացման հիմնական հարցերն ու վարչության գործունեության այլ հարցեր, քննարկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործնական ղեկավարման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում վարչության բաժինների և կառուցվածքային մյուս ստորաբաժանումների, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են պետի հրամաններով:
Պետի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում պետը կենսագործում է իր որոշումը` դրանց մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամները նույնպես կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:
13. Կոլեգիայի նիստերին կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
14. Վարչության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
15. Վարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
Հաստատված է | |
|
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Մոբիլիզացիոն բաժին
ՌԱՀ-ի բաժին
Հատուկ սպառողների հետ աշխատանքի բաժին
Արտաքին ռազմատնտեսական հարաբերությունների բաժին
Առաջին բաժին
Հաշվապահություն
Գործերի կառավարչություն