ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինները |
Իրավական ակտի նախագիծը ներկայաց-նելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսավորման աղբյուրը |
1. |
«Խնամակալության և հոգաբար-ձության հարցերի մարմնի կամ հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2005 թ. |
ՀՀ պետական բյուջե |
2. |
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրո-նացված հաշվառումն իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2005 թ. |
ՀՀ պետական բյուջե |
3. |
«Որբ երեխաների կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման համար նախատեսված կազմակերպությունների ցանկը և տեղավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2005 թ. |
ՀՀ պետական բյուջե |
4. |
«Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2005 թ. |
ՀՀ պետական բյուջե |
5. |
«Այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք դաստիարակության համար հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ առողջապա-հության նախարարություն |
2005 թ. |
ՀՀ պետական բյուջե |
6. |
«Խնամատար ընտանիքի մասին կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2005 թ. |
ՀՀ պետական բյուջե |
7. |
«Յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների վճարման կարգն ու չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2005 թ. |
ՀՀ պետական բյուջե |
8. |
«Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց որդեգրած` Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2005 թ. ապրիլի 1 |
ՀՀ պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|