ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2004 թվականի N 770-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 684-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 684-Ն որոշման մեջ կատարել հետյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի բյուջետային գործընթացի իրականացման ժամանակացույցի 12-րդ կետի «Աշխատանքների միջոցառումների կատարման սահմանային ժամկետները» սյունակը «հունիսի 1-ը» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համար` մինչև 2005 թվականի հունիսի 1-ը» բառերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|