Գլխավոր տեղեկություն
Номер
N 172-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (26.12.2002-28.04.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.12.16/31(117) Հոդ.258
Принят
Վերին Պտղնի համայնքի ավագանի
Дата принятия
12.08.2002
Подписан
Վիճակագրական կոմիտե
Дата подписания
12.08.2002
Дата вступления в силу
26.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.03.2020

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302255

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

12 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 172-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՆՈՏԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե/ կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն նոտարի գործունեության մասին» Ձև թիվ 1-նոտար պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 


Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
12 օգոստոսի 2002 թ. թիվ 172-Ն հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՆՈՏԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Նոտարի գործունեության մասին» ձև N 1-նոտար (եռամսյակային) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

4. Հաշվետվությունը ներկայացվում է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Սյունակ Բ-ում բերվում է նոտարական գործողությունների տեսակների անվանումները:

7. Սյունակ 1-ում բերվում է ըստ նոտարական գործողությունների` գործերի քանակը:

8. Սյունակ 2-ում բերվում է նոտարական գործողությունների կատարման համար գանձված պետական տուրքի գումարի չափը:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_5040
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը  ___________________________________

 

Էլեկտրոնային փոստի հասցեն  __________________________

______________________________________________

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

 

Ձև N 1-նոտար

 

եռամսյակային

 

 

Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
12 օգոստոսի 2002 թ.
թիվ 172-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

 

Ներկայացնում է` ՀՀ արդարադատության նախարարությունը

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը

 

 

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

200…թ. _________ եռամսյակի համար 

 

Տողի
համարը

 

Նոտարական գործողության տեսակը

Գործողություն-
ների քանակը

Գանձված պետական տուրքը,
հազ. դրամ

Ա

Բ

1

2

1

Անշարժ գույքի  օտարման պայմանագրերի վավերացում

 

 

1.1

բնակելի տների կամ բնակարանների (հողամասերով կամ առանց հողամասերի օտարման պայմանագրերի վավերացում)

 

 

1.2

միայն հողամասերի օտարման պայմանագրերի վավերացում

 

 

1.3

այլ անշարժ գույքի օտարման պայմանագրերի վավերացում

 

 

2

Անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի վավերացում

 

 

2.1

բնակարանների վարձակալության պայմանագրերի վավերացում

 

 

2.2

միայն հողամասերի վարձակալության պայմանագրերի վավերացում

 

 

2.3

այլ անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի վավերացում

 

 

3

Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի վավերացում

 

 

3.1

միայն հողամասերի անհատույց օգտագործման պայմանագրերի վավերացում

 

 

3.2

այլ անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի վավերացում

 

 

4

Սերվիտուտի մասին պայմանագրերի վավերացում

 

 

5

Անշարժ գույքի վերաբերյալ այլ պայմանագրերի վավերացում` բացի գրավից

 

 

6

Գրավի պայմանագրերի վավերացում

 

 

6.1

անշարժ գույքի գրավի կամ շարժական գույքի հիփոթեքի պայմանագրերի վավերացում

 

 

6.2

գրավի այլ պայմանագրերի վավերացում

 

 

7

Շարժական գույքի վերաբերյալ պայմանագրերի վավերացում

 

 

7.1

ավտոտրանսպորտային միջոցների օտարման պայմանագրերի վավերացում

 

 

7.2

շարժական գույքի վերաբերյալ այլ պայմանագրերի վավերացում

 

 

8

1-7 կետերում չնշված այլ պայմանագրերի վավերացում

 

 

9

Կտակների վավերացում

 

 

10

Լիազորագրերի վավերացում

 

 

10.1

անշարժ գույքի տիրապետման կամ օգտագործման կամ տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացում

 

 

10.2

ավտոտրանսպորտային միջոցների տիրապետման, տնօրինման կամ օգտագործման  լիազորագրերի վավերացում

 

 

10.3

այլ լիազորագրերի վավերացում

 

 

11

Այլ գործարքների վավերացում

 

 

12

Ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացում

 

 

13

Ժառանգության իրավունքի վկայագրերի տրամադրում

 

 

14

Ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրերի տրամադրում

 

 

15

Փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների իսկության վավերացում

 

 

16

Փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկության վավերացում

 

 

17

Փաստաթղթերի թարգմանության իսկության վավերացում

 

 

18

Քաղաքացու ողջ լինելու փաստի հաստատում

 

 

19

Քաղաքացու` որոշակի վայրում գտնվելու փաստի հաստատում

 

 

20

Լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնության հաստատում

 

 

21

Փաստաթղթեր ներկայացնելու ժամանակի հաստատում

 

 

22

Ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները կամ այլ փաստաթղթերը այլ ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններին փոխանցելը

 

 

23

Դրամական գումար կամ արժեթղթեր դեպոզիտ ընդունելը, պահպանելը, հանձնելը կամ վերադարձնելը

 

 

24

Փաստաթղթեր ի պահ ընդունելը

 

 

25

Ապացույցների ապահովումը

 

 

26

Կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի արձանագրության վավերացում

 

 

27

Ընդամենը

 

 

   

Ղեկավար

 

Կատարող______________

Անուն, ազգանուն__________

 

հեռ.__________

Պաշտոն________________

 

__”_____200  թ.

Ստորագրություն___________

 

  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.02.2020, թիվ 13-Ն 26.03.2020, N 172-Ն
03.04.2017, թիվ 02-Ն 28.04.2017, N 172-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան