ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 1998 թվականի N 233
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 494 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների և բնակավայրերի վերանվանման կառավարական հանձնաժողով ստեղծելու մասին» N 494 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմից հանել Խ. Հարությունյանին, հանձնաժողովի կազմում Գ. Գամազյանի փոխարեն ընդգրկել Դ. Զադոյանին, Վ. Միրզոյանի փոխարեն` Լ. Գալստյանին, իսկ հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի գլխավոր մասնագետ Կ. Ամյանի վրա.
բ) որոշման 2-րդ կետում «երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 1998 թվականի օգոստոսի 30-ը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|