Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 93
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.02.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.02.1998
Дата вступления в силу
11.02.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 1998 թվականի թիվ 93

 

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների ավագ պաշտոնատար անձանց 1998 թվականի մարտի 30-31-ը (առաջին հանդիպում), ապրիլի 28-29-ը (երկրորդ հանդիպում) և արտաքին գործերի նախարարների 1998 թվականի ապրիլի 30-ին Երևանում կայանալիք հանդիպումների կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախապատրաստել հանդիպումների ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`

ա) հանդիպումների անցկացման համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տունը.

բ) պատվիրակությունների ղեկավարներին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը, ապահովել նրանց սնունդը.

գ) ավագ պաշտոնատար անձանց մարտի 30-31-ը կայանալիք առաջին հանդիպման մասնակիցների սպասարկման համար մարտի 29-ից մինչև ապրիլի 1-ը տրամադրել «Վոլգա» մակնիշի 3, «ՌԱՖ» և «Գազել» մակնիշների մեկական ավտոմեքենաներ.

դ) ավագ պաշտոնատար անձանց երկրորդ հանդիպման և արտաքին գործերի նախարարների հանդիպման մասնակիցների սպասարկման համար ապրիլի 27-ից մինչև մայիսի 1-ը տրամադրել «Վոլգա» մակնիշի 19, «ՌԱՖ» մակնիշի 2 և «Գազել» մակնիշի մեկ ավտոմեքենաներ` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հայտերի:

3. Հայաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարարությանը`

ա) ավագ պաշտոնատար անձանց առաջին հանդիպման մասնակիցներին (45 մարդ) մարտի 29-ից մինչև ապրիլի 1-ը տեղավորել «Արմենիա» հյուրանոցային համալիրում, ապահովել նրանց սնունդը, սպասարկման համար տրամադրել մեկ ավտոբուս.

բ) ավագ պաշտոնատար անձանց երկրորդ հանդիպման և արտաքին գործերի նախարարների հանդիպման մասնակիցներին (65 մարդ) ապրիլի 27-ից մինչև մայիսի 1-ը տեղավորել «Արմենիա» հյուրանոցային համալիրում, համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հայտերի, ապահովել նրանց սնունդը, սպասարկման համար տրամադրել մեկ ավտոբուս:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակությունների ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում, սպասարկող հատուկ ինքնաթիռների ընդունումը, կայանումը, լցավորումը և ճանապարհումը, ինչպես նաև հյուրերին սպասարկող ավտոմեքենաների մուտքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածք` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հայտերի:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռների անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, տրամադրել ուղեկցող անձնակազմեր:

6. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տունը և «Արմենիա» հյուրանոցային համալիրն ապահովել միջազգային հեռախոսակապով և տեղադրել ֆաքսի միջոցներ:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել հյուրերի բուժսպասարկումը:

8. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` արտաքին գործերի նախարարների հանդիպման մասնակիցների համար ապրիլի 29-ից մինչև մայիսի 1-ը նախապատրաստել մշակութային ծրագիր:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նշված հանդիպումների անցկացման և մասնակիցների Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը (26243000 դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: