ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 1998 թվականի N 34
քաղ. Երևան
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կենսաթոշակների, արտոնությունների համար տրվող փոխհատուցումների և երեխաներին տրվող պետական նպաստների վճարմանն ուղղված ֆինանսական միջոցների ոչ նպատակային ծախսերը բացառելու, սպասարկման աշխատանքները բավարարելու և վճարման գործընթացը կատարելագործելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին`
ա) կենսաթոշակների, արտոնությունների համար տրվող փոխհատուցումների և երեխաներին տրվող պետական նպաստների 1998 թվականի առաջին եռամսյակի վճարումը Երևան քաղաքի Արաբկիրի թաղային համայնքում կազմակերպել հիմնադրամի ուժերով.
բ) գործընթացն ավարտելուց հետո ամփոփել արդյունքները և մինչև 1998 թվականի ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան տեղեկանք:
2. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին տրամադրել անհրաժեշտ աշխատանքային տարածք և գույք:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |