Գլխավոր տեղեկություն
Номер
N 573
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.1997-13.07.1998)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.15/28
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.12.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.12.1997
Дата вступления в силу
25.12.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 1997 թվականի N 573

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 38 ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 130 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածում «Սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն

162 2 1»:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 130 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի կառուցվածքում «Փախստականների և բնակչության տեղաշարժի վարչություն», «Բարեփոխումների վարչություն» բառերը փոխարինել «Փախստականների և բնակչության տեղաշարժի գլխավոր վարչություն», «Բարեփոխումների գլխավոր վարչություն» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան