Գլխավոր տեղեկություն
Номер
N 63-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.03.2004-12.10.2006)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.03.03/13(312) Հոդ.264
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.02.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.02.2004
Дата вступления в силу
13.03.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2004 թվականի N 63-Ն

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան` անդրսահմանային ջրային համակարգերի համատեղ օգտագործումն ավելի արդյունավետ և հստակ դարձնելու նպատակով`

1. Հաստատել անդրսահմանային ջրային համակարգի օգտագործման համատեղ մշտական գործող միջպետական հանձնաժողովների հայկական կողմի և դրանց գործունեությանն օժանդակող փորձագետների կազմերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. փետրվարի 12
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2004 թ.
փետրվարի 12-ի N 63-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ` ԸՍՏ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ

 

I. Ախուրյանի ջրամբարի շահագործման համար

 

Ս. Իշխանյան

- «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ի «Ախուրյան-Արաքսի ջրառ» մասնաճյուղի տնօրեն (հայկական կողմի նախագահ)

 

 

Ե. Կարապետյան

- «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ի «Ախուրյան-Արաքսի ջրառ» մասնաճյուղի տնօրենի տեղակալ` միջպետական ջրաչափության գծով

 

 

Ս. Խաչատրյան

- «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ի «Ախուրյան-Արաքսի ջրառ» մասնաճյուղի միջպետական խմբի պետ

 

 

Հ. Սարգսյան

- Ախուրյանի ջրամբարի պետ

 

 

Խ. Մարտիրոսյան

- ՀՀ բնապահպանության նախարարության «Հայպետհիդրոմետ» պետական ոչ առևտրային կազմակերպության ՀՌՈՒԿ-ի պետական ջրային կադաստրի և հաշվեկշռի բաժնի պետ

 

 

Ս. Սահակյան

- ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Ախուրյանի ջրավազանային կառավարման մարմնի առաջատար մասնագետ

 

 

Հ. Գևորգյան

- թարգմանչուհի

 

II. Հոկտեմբերյանի (Սարդարապատի) կարգավորիչի շահագործման համար

 

Ս. Իշխանյան

- «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ի «Ախուրյան-Արաքսի ջրառ» մասնաճյուղի տնօրեն (հայկական կողմի նախագահ)

 

 

Ե. Կարապետյան

- «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ի «Ախուրյան-Արաքսի ջրառ» մասնաճյուղի տնօրենի տեղակալ` միջպետական ջրաչափության գծով

 

 

Ս. Խաչատրյան

- «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ի «Ախուրյան-Արաքսի ջրառ» մասնաճյուղի միջպետական խմբի պետ

 

 

Գ. Սիմոնյան

- «Ոռոգում-ջրառ« ՓԲԸ-ի «Ախուրյան-Արաքսի ջրառ» մասնաճյուղի Արմավիրի ջրանցքի գլխամասային հիդրոհանգույցի պետ

 

 

Խ. Մարտիրոսյան

- ՀՀ բնապահպանության նախարարության «Հայպետհիդրոմետ» պետական ոչ առևտրային կազմակերպության ՀՌՈՒԿ-ի պետական ջրային կադաստրի և հաշվեկշռի բաժնի պետ

 

 

Ա. Առաքելյան

- ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Սևան-Հրազդան ջրավազանային կառավարման մարմնի առաջատար մասնագետ

 

 

Հ. Գևորգյան

- թարգմանչուհի

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2004 թ.
փետրվարի 12-ի N 63-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆԻ (ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ) ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ

 

Ռ. Ավետիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ

 

 

Ա. Զակեոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, հաշվառման և իրացման համակարգման վարչության խմելու և ոռոգման ջրերի իրացման, բաժանորդային և էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգման բաժնի պետ

 

 

Է. Բադալյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչության ոռոգման համակարգերի բաժնի պետ

 

 

Գ. Մուրադյան

- ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների և պայմանագրերի բաժնի պետ

 

 

Վ. Պետրոսյան

- «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ` շահագործման գծով

 

 

Մ. Տոնոյան

- «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ» պետական հիմնարկի շինարարության վերահսկման ճարտարագետ

 

 

Գ. Գևորգյան

- «Հայջրնախագիծ» ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխամասային ջրհավաք հանգույցի նախագծի գլխավոր ճարտարագետ

 

 

Զ. Զազյան

- «Հայջրնախագիծ» ինստիտուտ» ՓԲԸ-ի Արմավիրի մայր ջրանցքի նախագծի գլխավոր ճարտարագետ

 

 

Ռ. Անդրեասյան

- «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ի ջրամբարների բաժնի պետ

 

 

Գ. Հակոբյան

- «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ի ոռոգման ջրի բաշխման, օգտագործման, հաշվառման և ջրաչափության բաժնի պետ

 

 

Հ. Հարությունյան

- ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրավազանային հսկողության բաժնի գլխավոր մասնագետ

 

 

Ն. Բակունց

- ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան