ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 1997 թվականի N 449
քաղ. Երևան
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԵՎ «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքում մարզական միջոցառումների իրականացման գործընթացը կարգավորելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ենթակայության «Հանրապետական մարզադաշտ» պետական ձեռնարկությունը հանձնել Երևանի քաղաքային ենթակայությանը:
2. Երևանի քաղաքային ենթակայության «Հրազդան» մարզահամալիր» պետական ձեռնարկությունը հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայությանը:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ավարտել նշված ձեռնարկությունների գույքի հաշվեկշռից հաշվեկշիռ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |