ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2003 թվականի N 372-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի N 786-Ն որոշման՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ՝ |
216 |
3 |
1 |
այդ թվում՝ |
|||
կառուցվածքային ստորաբաժանումներ |
115 |
3 |
1 |
առանձնացված ստորաբաժանումներ՝ |
|||
ՀՀ պետական սուրհանդակային գործակալություն |
66 |
2 |
- |
ՀՀ տրանսպորտային տեսչություն |
26 |
2 |
- |
ՀՀ հեռահաղորդակցության գործակալություն |
9 |
1 |
-»։ |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. օգոստոսի 7 Երևան |