041.0494.20.10.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 1997 թվականի N 494
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների և բնակավայրերի վերանվանման աշխատանքները կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):
2. Կառավարական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության բնակավայրերի վերանվանման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մարզպետներից ստացված միջնորդությունների հիման վրա երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Գամազյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Հ. Բարսեղյան | - Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի պրոֆեսոր |
Հ. Գրգեարյան | - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխարհագրության ամբիոնի դոցենտ |
Հ. Կարագյոզյան | - ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող |
Բ. Հարությունյան | - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան |
Խ. Հարությունյան | - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
Ն. Հովհաննիսյան | - ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական քարտուղար |
Հ. Մաթևոսյան | - Հայաստանի գրողների միության նախագահ |
Վ. Միրզոյան | - ՀՀ լեզվի պետական տեսչության պետ |
Պ. Մուրադյան | - ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի բաժնի վարիչ |
Գ. Ջահուկյան | - ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն |
Թ. Պետրոսյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար) |