Գլխավոր տեղեկություն
Номер
N 163-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (10.03.2003-26.01.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2003.02.28/4.1 Հոդ.80
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
12.08.2002
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
12.08.2002
Дата вступления в силу
10.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.01.2006

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2002 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302422

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 163-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԳԱ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի գերատեսչական պահպանության կազմակերպման մասին» Ձև թիվ 3-գա պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հավելված 1


Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
12 օգոստոսի 2002 թ. թիվ 163-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 3-ԳԱ (ԵՌԱՄՅԱ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի գերատեսչական պահպանության կազմակերպման մասին» ձև N 3-գա (եռամյա) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում է մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

3. Հաշվետվությունը ներկայացվում է մինչև փետրվարի 1-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՀԱՆՁՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

5. Սյունակ 2-ում բերվում է պետական արխիվներ փաստաթղթեր հանձնող պետական (տող 101) և ոչ պետական (տող 102) կազմակերպությունների, ֆոնդերի (տող 103) և կազմակերպության գործերի համաձայնեցված անվանակարգերի (տող 104) քանակներն ըստ փաստաթղթերի տեսակների:

 

ԲԱԺԻՆ 2. ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

6. Հաշվառված արխիվների քանակն ըստ դրանք համալրող փաստաթղթերի տեսակների բերվում է սյունակ 2-ում, որին համապատասխան սյունակ 3-ում բերվում է արխիվապահոցների տարածքը, իսկ սյունակ 4-ում` հաստիքային աշխատողների թվաքանակը:

7. Սյունակ 5-ում բերվում է պետական արխիվի մեթոդական փորձագիտական հանձնաժողովի կողմից հաստատված մշտական պահպանության ենթակա գործերի քանակը` հաշվետվության կազմման տարվան նախորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ:

8. «Ծայրային տարեթվեր» սյունակում (6) բերվում են արխիվների ծայրային (ստեղծման և վերջին գրառումների) տարեթվերը:

9. Կազմակերպությունների արխիվներում «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներից ավել պահպանվող գործերի քանակը բերվում է սյունակ 7-ում:

10. Անձնակազմի վերաբերյալ կազմակերպության արխիվում և կառուցվածքային ստորաբաժանումներում պահպանվող գործերի (կադրերի վերաբերյալ հրամաններ, անձնական հաշիվների գրանցման քարտեր (աշխատավարձի ցուցակներ), անձնական գործեր և այլն) ընդհանուր քանակը բերվում է սյունակ 8-ում, որից առանձնացվում է պետական արխիվի մեթոդական փորձագիտական հանձնաժողովի հետ համաձայնեցված ցուցակների քանակը (սյունակ 9):

 

Ներմուծեք նկարագրությունը_5040 ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական
վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից
տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

Ով է ներկայացնում ____________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ___________________________________________

էլեկտրոնային փոստի հասցեն _________________________________
_______________________________________________________

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ
վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված
կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ
ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը
վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է
պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով։


Ձև N 3-գա
եռամյա


Հաստատված է ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի

12 օգոստոսի 2002թ.
թիվ 163-Ն որոշմամբ

Ներկայացվում է`
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

Ներկայացնում է`
Մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարության արխիվային գործի
գործակալությունը

Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև
փետրվարի 1-ը


Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
200...թ. համար

Բաժին 1.

Ընդհանուր տեղեկություններ պետական արխիվներին փաստաթղթեր հանձնող կազմակերպությունների մասին

Տողի համարը   Քանակը, ընդամենը այդ թվում` ըստ փաստաթղթերի տեսակների
կառավար-
չական
գիտա-
տեխնի-
կական
կինո-
փաստա-
թղթեր
ֆոնո-
փաստա-
թղթեր
ֆոնո-
փաստա-
թղթեր
Ա   1 2 3 4 5 6 7
101 Պետական արխիվներ փաստաթղթեր հանձնող կազմակերպություններ պետական

 

 

 

 

 

 

102 ոչ պետական

 

 

 

 

 

 

103 Ֆոնդեր

 

 

 

 

 

 

104 Կազմակերպության գործերի համաձայնեցված անվանակարգեր  

 

 

 

 

 

 

Բաժին 2.

Արխիվային գործունեության հիմնական ցուցանիշներ

Տողի հա-մարը

Արխիվները համալրող փաստաթղթերի տեսակները

Հաշվառված արխիվների քանակը, ընդամենը, միավոր

այդ թվում` ունեն

Մշտական պահպանության գործեր
գործ (պ.մ.)

Անձնակազմի վերաբերյալ գործեր

արխիվա-
պահոց, քառ. մ

հաստիքային աշխատող, մարդ

հաստատված են պետարխիվի ՄՓՀ-ի կողմից

ծայրային տարեթվեր

գերատեսչական արխիվում 
պահպանության սահմանված ժամկետներից ավել պահվող գործերի քանակը

ընդամենը

համաձայնեցված են պետարխիվի ՄՓՀ-ր հետ

Ա

1

2

3

4

5

6

7

8

9

201

Կառավարչական

 

 

 

 

 

 

 

 

202

Գիտատեխնիկական

 

 

 

 

 

 

 

 

203

Կինոփաստաթղթերի

 

 

 

 

 

 

 

 

204

Ֆոտոփաստաթղթերի

 

 

 

 

 

 

 

 

205

Ֆոնոփաստաթղթերի

 

 

 

 

 

 

 

 

Ղեկավար

Կատարող______________

Անուն, ազգանուն_________________

հեռ___________

Պաշտոն_______________________

__ ____________200_ թ. Ստորագրություն_________________