Գլխավոր տեղեկություն
Номер
N 297-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.05.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.05.18/29(401) Հոդ.570
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
05.05.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.05.2005
Дата вступления в силу
28.05.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մայիսի 2005 թվականի N 297-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրություններն ու անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախատեսվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների անհատական կազմերի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի բաժնում Կ. Աթոյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության պետ Ռ. Դավթյանին:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 5
Երևան