Գլխավոր տեղեկություն
Номер
N 23
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.03.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.02.20/2
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
24.01.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.01.1997
Дата вступления в силу
02.03.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունվարի 1997 թ. N 23
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 327 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. 1997 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում կառավարման դպրոցի աշխատավարձի ֆոնդը հաշվարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» N 604 որոշմամբ սահմանված միջին դրույքաչափերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցում դասավանդողների ժամային վարձատրության և դպրոցի ունկնդիրների կրթաթոշակի չափերի սահմանման մասին» N 327 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման առաջին կետում «40» թիվը փոխարինել «75» թվով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան