Գլխավոր տեղեկություն
Номер
N 61
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.03.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.03.10/4
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.03.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.03.1997
Дата вступления в силу
20.03.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 1997 թվականի N 61
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 641 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի դեկտեմբերի 3-ի N 641 որոշմամբ հանրապետության հանրակրթական դպրոցների «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների ուսումնական ծրագրերի ընտրության նպատակով ստեղծված հանձնաժողովը կատարել է իր առջև դրված խնդիրը, ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի դեկտեմբերի 3-ի «Հանրակրթական դպրոցների «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների ուսումնական ծրագրերի ընտրության նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 641 որոշումը:
 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան