Գլխավոր տեղեկություն
Номер
N 700
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.1996-30.04.1997)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
31.12.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.12.1996
Дата вступления в силу
31.12.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 դեկտեմբերի 1996 թվականի N 700
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 35 ԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 650 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության կառուցվածքի մասին» N 35 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում և 2-րդ կետում «քարտուղարություն» բառը փոխարինել «աշխատակազմ» բառով.

բ) որոշման 2-րդ կետում «260» թիվը փոխարինել «275» թվով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքի մասին» N 650 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված հավելվածը «Արձանագրային բաժին» տողից հետո լրացնել «Հրատարակչական բաժին» տողով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ