Գլխավոր տեղեկություն
Номер
N 81-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (05.03.2005-09.06.2005)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.02.23/14(386) Հոդ.241
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
14.02.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.02.2005
Дата вступления в силу
05.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2005 թվականի N 81-Ն

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝

Հաստատել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ  

  Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 14
Երևան


Հավելված
ՀՀ վարչապետի 2005 թ.
փետրվարի 14-ի N 81-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինները

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

1.

«Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների հետ կապված գործունեությունը համակարգելու և վերահսկելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ արդարադատության նախարարություն

2005 թ.
մայիսի 1

ՀՀ պետական բյուջե

2.

«Քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձևաթղթերի նմուշները, այդ ձևաթղթերի լրացման կարգը, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ արդարադատության նախարարություն

2005 թ.

ապրիլի 1

ՀՀ պետական բյուջե

3.

«Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների նմուշները, դրանց լրացման կարգը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ արդարադատության նախարարություն

2005 թ.

ապրիլի 1

 

ՀՀ պետական բյուջե

4.

«Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ արդարադատության նախարարություն

2005 թ.
մայիսի 1

ՀՀ պետական բյուջե

5.

«Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ արդարադատության նախարարություն

2005 թ.
մայիսի 1

ՀՀ պետական բյուջե

6.

«Օտարերկրյա  պետություններում գտնվող` Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների կողմից կազմված քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան արխիվ պահպանման փոխանցելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն

2005 թ.

ապրիլի 1

 

ՀՀ պետական բյուջե

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2005, N 392-Ն 09.06.2005, N 81-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան