Գլխավոր տեղեկություն
Номер
N 661
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
23.12.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.12.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 1996 թվականի N 661

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության կապի նախարարության Երևան քաղաքի N 5 ռադիոկայանի վարչական շենքը` կից կառույցներով (18.000 քառ.մ տարածությամբ) ու տեխնիկական սարքավորումներով, հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված ռադիոկայանի վարչական շենքի, կից կառույցների և տեխնիկական սարքավորումների հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում ապահովել նշված ռադիոկայանի տարածքի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի սահմանված կարգով ձևակերպումը:
 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ