Գլխավոր տեղեկություն
Номер
N 100
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (19.03.2002-11.06.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.03.14/5(91) Հոդ.42
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
29.01.2002
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
29.01.2002
Дата вступления в силу
19.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2006

603.0100.29.01.02

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 փետրվարի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302034

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

29 հունվարի 2002 թ.
ք. Երևան

N 100

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի բ) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել «2002 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը» (կցվում է):

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (այսուհետ՝ ՀՀ ԱՎԾ), «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի և «2001-2003 թթ. Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական աշխատանքների Եռամյա ծրագրի» դրույթներով սահմանված պահանջներին համապատասխան, մշակել է «2002 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը»:

ՀՀ տարածքում պետական վիճակագրության իրագործման հիմքը պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրն է: Պետական վիճակագրական գործունեության ուղղությունները սահմանելու համար մշակվում է Եռամյա Ծրագիր, իսկ այդ ուղղությունների իրագործումն ապահովող միջոցառումների որոշման համար՝ Տարեկան Ծրագիր:

Եռամյա Ծրագիրը հաստատվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ ՀՀ կառավարության ներկայացմամբ: Այն ներառում է պետական վիճակագրական գործունեության հիմնական ուղղություններն ըստ երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական բնագավառների: Եռամյա Ծրագրի կատարման հաշվետվությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացվում ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կողմից մինչև հաջորդող տարվա մայիսի 1-ը: Եռամյա Ծրագրի կատարումը և ֆինանսավորումը պայմանավորված է և բխում է յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեից:

Տարեկան Ծրագիրը (հետայսու՝ Ծրագիր) նորմատիվ գերատեսչական ակտ է: Համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, այն հաստատվում է Խորհրդի կողմից՝ ՀՀ ԱՎԾ նախագահի ներկայացմամբ: Որոշումը ենթակա է ՀՀ արդարադատության նախարարության կողմից պետական գրանցման և հրապարակման:

Ծրագիրը սահմանում է ՀՀ ԱՎԾ, ինչպես նաև մյուս պետական մարմինների և այլ կազմակերպությունների՝ ՀՀ ԱՎԾ կողմից ընդհանուր համակարգման միջոցով իրականացվող պետական վիճակագրական հաշվառման մեջ ընդգրկված ցուցանիշների (և դրանց հաշվարկման, մշակման, ամփոփման, հրապարակման աշխատանքների) ցանկը, ինչպես նաև դրանց հաշվառման կատարելագործմանն ուղղված աշխատանքները:

Ծրագիրը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը՝ հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:

Ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները պետք է հաշվի առնեն երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովեն դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

Ծրագիրը մշակվում է վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա:

Ծրագրում աշխատանքները (ցուցանիշները) ներկայացված են «Տվյալների տարածման ընդհանուր համակարգին» համապատասխան: Այն իրենից ներկայացնում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մշակված վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման որակի, պարբերականության, ինչպես նաև տեղեկատվության տարածման միասնական համակարգ, որին Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացն ավարտվել է 2001 թվականի մարտի 29-ին:

Սույն «Ներածության» մեջ բերված է տեղեկատվություն ծրագրի կառուցվածքի, պետական վիճակագրական աշխատանքների կատարելագործման ուղղությամբ ձեռնարկվող հիմնական միջոցառումների, պետական վիճակագրական տեղեկատվության տարածման (մատչելիության ապահովման) միջոցառումների վերաբերյալ:

Ծրագիրն ունի հետևյալ կառուցվածքը.

- պետական վիճակագրական աշխատանքներն (ցուցանիշները) ըստ տնտեսության հատվածների և ճյուղերի (հավելված 1),

- պետական բյուջեի, ինչպես նաև պետության կողմից միջազգային (միջպետական, միջկառավարական) և այլ կազմակերպություններից ստացված դրամաշնորհների միջոցների հաշվին անցկացվող վիճակագրական հետազոտությունների (հաշվեգրումների, ուսումնասիրությունների) ցանկը (հավելված 2): Ծրագրում ընդգրկված են հաստատման պահին, սահմանված կարգով, իրականացվող հետազոտությունների անվանումները:

ՀՀ ԱՎԾ-ն հետագայում՝ ելնելով աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունից, կարող է իրականացնել նաև այլ աշխատանքներ և դիտարկումներ՝ սահմանված կարգով և իր լիազորությունների շրջանակում,

- վիճակագրական հրապարակումների ցանկը և պարբերականությունը, ինչպես նաև դրանց անվճար ստացող օգտագործողների (սպառողների) ցանկը (հավելվածներ 3, 6),

- ՀՀ 2001 թ. անցկացված մարդահամարի նյութերի մշակման և ամփոփման հետ կապված աշխատանքների իրականացմանն ուղղված միջոցառումները (հավելված 4),

- միջազգային (միջպետական, միջկառավարական) կազմակերպություններին տրամադրվող վիճակագրական տեղեկատվության կազմը, կառուցվածքը և ժամկետները (հավելված 5),

- Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ներառյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ վարչական վիճակագրություն իրականացնող մարմիններ) իրականացնում են ճյուղային (գերատեսչական) և տեղական (համայնքային) հաշվառում (վիճակագրություն) վարչական ռեգիստրների վարման միջոցով: Հավելված 7-ում տրված է այդ մարմինների և այլ կազմակերպությունների կողմից պետական վիճակագրական աշխատանքների համար իրականացվող ամփոփ աշխատանքների (ցուցանիշների) ցանկը, ՀՀ ԱՎԾ ներկայացման ձևը, պարբերականությունը, ժամկետը: Եթե իրականացվող ամփոփ աշխատանքը (ցուցանիշը) վերջնական է, ապա 5-րդ սյունակում տրվում է դրա ընդգրկումը ՀՀ ԱՎԾ հրապարակումներում (հակառակ դեպքում այն ցույց է տրվում հավելված 1-ում),

- համառոտ տեղեկատվություն ծրագրում բերված վիճակագրական հիմնական ցուցանիշների, դրանց հաշվարկման մեթոդաբանության և 2001 թ. ծրագրի համեմատ կատարված փոփոխությունների վերաբերյալ (հավելված 8, 9):

Հաշվի առնելով տնտեսության բազմազանությունը, վիճակագրական արժանահավատ տեղեկատվության, դրա ծավալի նկատմամբ պահանջարկի օրավուր աճը, դրա կազմի և կառուցվածքի դինամիկ փոփոխությունների անհրաժեշտությունը, կպահանջվի մոտավորապես 2-3 տարի վիճակագրական տեղեկատվության պահանջարկի ձևավորման, գնագոյացման համակարգի կայացման, ծառայությունների մատուցման ժամանակակից մակարդակ ապահովող մեխանիզմների ներդրման համար:

Երկրի ազատական տնտեսակարգին անցման պայմաններում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական վերափոխումները, տնտեսությունում տեղի ունեցող արագ տեղաշարժերը սկզբունքային անհրաժեշտություն են առաջացրել վիճակագրական տեղեկատվություն սպառողներին (օգտագործողներին) ապահովելու առավել ճշգրիտ, արժանահավատ և ժամանակի չափանիշներին համապատասխանող վիճակագրական հրապարակումներով:

Վիճակագրության կարևորագույն նպատակներից է սպառողներին (օգտագործողներին) շուկայի պահանջարկին համապատասխանող վիճակագրական արտադրանքի տրամադրումը:

Վիճակագրության վերակառուցման առաջնահերթ ուղղություններից մեկը հանդիսանում է վիճակագրական տեղեկատվության տարածման փորձի և դրա վարման քաղաքականության նորացումն ու նոր մոտեցումները: Վիճակագրական տվյալների տարածումն անհրաժեշտ է կառավարության, գործարար շրջանակների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և հասարակության լայն շրջանների, ինչպես նաև միջազգային հանրության համար:

Մարկետինգային գործունեության մեջ անհրաժեշտ է վիճակագրական հրապարակումների օգտագործման ակտիվացման և ընդլայնման մղումը:

Անհրաժեշտ է ստեղծել «պատվերի փաթեթ», որպեսզի ժամանակի կարճ հատվածում հնարավոր լինի լիովին բավարարել տեղեկատվության ընթացիկ պահանջարկը, բայց և միաժամանակ հաշվի առնել այն հանգամանքը, որ տեղեկատվությունը, ինչպես ցանկացած ապրանք, պետք է համապատասխանի քանակական և որակական չափանիշների ամբողջական շարքի պահանջներին (բովանդակությունից մինչև փաթեթավորումը): Տեղեկատվության ավելի արագ տարածումը կարող է հասանելի լինի միայն ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ:

Պաշտոնական հրապարակումների բովանդակության կատարելագործման նպատակով մշակվելու է սպառողների հետ հետադարձ կապի համակարգ, որի շնորհիվ հետագայում կբավարարվի սպառողական պահանջարկը, ինչպես նաև կկատարելագործվի վճարովի ծառայությունների մատուցումը:

Պետական վիճակագրական աշխատանքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներից են.

ա/ միջազգային մասշտաբով վիճակագրական մեթոդաբանության և կիրառման կարգի կատարելագործման, միասնականացման և ներդաշնակեցման, ազգային վիճակագրական ծառայությունների կողմից պաշտոնապես հրապարակվող իրենց երկրների սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության կենսամակարդակին վերաբերող ցուցանիշների համադրելիության ապահովման նպատակով՝ ՀՀ ԱՎԾ շարունակական գործունեությունը միջազգային համագործակցության շրջանակում,

բ/ վիճակագրության համակարգի կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ ՀՀ ԱՎԾ-ում պարբերաբար կազմակերպվող սեմինար-խորհրդակցությունները և դասընթացները, ինչպես օտարերկրյա փորձագետների, այնպես էլ ՀՀ ԱՎԾ աշխատակիցների դասավանդմամբ և (կամ) մասնակցությամբ,

գ/ վիճակագրական տվյալների հավաքագրման, կուտակման, մշակման և տարածման բնագավառներում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների մշակումը, ներդրումը և կիրառումը, մասնավորապես Ինտերնետ գլոբալ համակարգչային ցանցում ՀՀ ԱՎԾ տեղեկատվական բազայի կատարելագործումը,

դ/ վիճակագրական ցուցանիշների մեթոդաբանական կարողությունների զարգացման և կանոնակարգման, ինչպես նաև վիճակագրական տեղեկատվության սպառողներին օգտագործման ավելի լայն հնարավորությունների ընձեռման նպատակով՝ հիմնական վիճակագրական ցուցանիշների վերաբերյալ մեթոդաբանական տվյալների համակարգի ներդրումը,

ե/ վիճակագրական տեղեկությունների հավաքագրման արդյունավետության բարձրացման (ինչպես տվյալների որակի, այնպես էլ ռեսուրսների խնայողության ենթատեքստով), ինչպես նաև վիճակագրական տեղեկություններ ներկայացնողների բեռնվածությունը կրճատելու նպատակով՝ փոքր ձեռնարկատիրության սուբյեկտներից ընտրանքային կարգով վիճակագրական տեղեկությունների հավաքագրման մեթոդների ավելի լայն կիրառումը:

Վիճակագրական տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով.

ա/ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների գծով վիճակագրական տեղեկատվությունը տարածվում է (անվճար) բազմաթիվ հասցեներով (պետական մարմիններ, հասարակական, գիտության և կրթության ոլորտի կազմակերպություններ, մասնավոր հատված (գործարար շրջաններ), միջազգային կազմակերպություններ), նաև տրամադրվում է զանգվածային լրատվամիջոցներին մամլո-հաղորդագրությունների տեսքով՝ ծրագրի 3-րդ հավելվածում նշված ժամկետներում.

Նմանատիպ հրապարակումները մարզերի կտրվածքով (մարզի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների գծով) իրականացնում են նաև ՀՀ ԱՎԾ մարզային ստորաբաժանումները,

բ/ ծրագրի 3-րդ հավելվածում ներառված վիճակագրական բոլոր հրապարակումների, առնվազն 2-ական օրինակ տրամադրվում է ՀՀ ԱՎԾ գրադարանին,

գ/ «Ինտերնետ» ցանցում հայերեն և ռուսերեն (հնարավորության սահմաններում նաև անգլերեն) լեզուներով տեղադրվում են հիմնական վիճակագրական ցուցանիշները, հրապարակումները և այլ նյութեր:

ՀՀ ԱՎԾ-ն, սահմանված կարգով, ապահովում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխան վիճակագրական տեղեկատվության տրամադրումը միջազգային (միջկառավարական, միջպետական) կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին, ինչպես նաև տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա նոր հետազոտությունների և այլ վիճակագրական աշխատանքների իրականացումը:

Ծրագրի I, III և IX հավելվածներում, աշխատանքների (ցուցանիշների) արտացոլման համար օգտագործվել է վեցանիշ ծածկագիր, որտեղ.

 

Ներմուծեք նկարագրությունը_7220

 

I նիշը աշխատանքի (ցուցանիշի) համարն է ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) «Տվյալների տարածման ընդհանուր ստանդարտի» (GDDS) վիճակագրական տվյալների տարածման համակարգի հատվածների:

II նիշը հատվածի ներսում ճյուղային աշխատանքի (ցուցանիշների) հերթական համարն է:

III նիշը աշխատանքի (ցուցանիշի) տրոհումն է ըստ տվյալ ճյուղի ոլորտների:

IV նիշը ոլորտների մանրամասնումն է ըստ ենթաոլորտների:

Հաջորդ երկու նիշերը հատկացված են պետական վիճակագրական աշխատանքների ցանկի հերթական համարին՝ ըստ տվյալ հատվածի, ճյուղի, ոլորտի և ենթաոլորտի:

Այն դեպքում, երբ աշխատանքը (ցուցանիշները) որևէ կամ՝ տվյալ մակարդակից ներքև չի տրոհվում՝ հաջորդ հատկացված դիրքերը լրացվում են զրոներով:

Օրինակ՝ 127202 - ծածկագիրը նշանակում է իրական հատվածի (1), արտադրության ճյուղի (2), կազմակերպությունների ֆինանսական գործունեության ոլորտի (7), կազմակերպությունների ակտիվների (2) ցուցանիշները, իսկ վերջին երկու նիշերն արտահայտում են նշված ցուցանիշներին պատկանող պետական վիճակագրական աշխատանքների ցանկում հերթական համարը:

410001 - ծածկագիրը նշանակում է արտաքին հատվածի (4), վճարային հաշվեկշիռ ճյուղի (1) ցուցանիշներին վերաբերող պետական վիճակագրական աշխատանքների ցանկի հերթական համարը (01):

Ծրագրի III հավելվածում հրապարակումների համար օգտագործվել է յոթանիշ ծածկագիր, որտեղ I-IV նիշերը համապատասխանում են Ծրագրի I հավելվածի դասակարգմանը, V նիշը ներկայացնում է հրապարակման ծածկագիրը (օրինակ՝ ժողովածու (1), տեղեկագիր (2)), իսկ VI և VII նիշերը ցույց են տալիս դրանց հերթական համարն ըստ տվյալ ճյուղի ոլորտների:

Եթե I, III, VII և XI հավելվածներում վիճակագրական աշխատանքների կատարման (ցուցանիշի մշակման) ավարտի օրերը նախատեսված են ոչ որոշակի օրացուցային օրով, այլ հաշվետու ժամանակաշրջանից հետո սահմանված որևէ օր (օրինակ՝ Հավելված I-ում 1. Իրական հատվածի 1.2. Արտադրություն (ծառայություններ) ենթահատվածի 1.2.1 Արդյունաբերություն բաժնի 121017 ծածկագրով աշխատանքի ներկայացման օրը սահմանված է հաշվետու ժամանակաշրջանից հետո 45-րդ օրը) և եթե այդ օրը ոչ աշխատանքային է, ապա բնականաբար ներկայացման օրը տեղափոխվում է հաջորդ աշխատանքային օրը:


* - Ծանոթություն -

Հավելվածները չեն բերվում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.05.2006, N 06-Ն 11.06.2006, N 100
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան