Գլխավոր տեղեկություն
Номер
N 562
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.10.1996-29.09.1997)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.10.1996
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ ֆինանսների նախարար
Дата подписания
16.10.1996
Дата вступления в силу
16.10.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 1996 թվականի N 562

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման հավելվածի «ՀՀ արդարադատության նախարարություն» տողում «90» թիվը փոխարինել «110» թվով:

2. Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի N 13 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 164 որոշման 2-րդ կետի, պետական գրանցման ներկայացված գերատեսչական նորմատիվ ակտերի հաշվառման և համակարգման աշխատանքների կազմակերպման նպատակով անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 10,0 մլն դրամ` 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

3. Երևանի քաղաքապետին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը ոչ պակաս, քան 300 քառ. մ մակերեսով համապատասխան շենք կամ շինություն հատկացնելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար

Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.09.1997, N 461 29.09.1997, N 562
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան