ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 1996 թվականի N 488
քաղ. Երևան
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև 1996 թվականի հուլիսի 22-ին կնքված համաձայնագրի 8 հոդվածի`
1. Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում աշխատանքի վարձատրության կարգապահության խախտման պատճառներն ուսումնասիրելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Լ. Բարխուդարյան | - ՀՀ ֆինանսների նախարար (հանձնաժողովի համանախագահ) |
Մ. Հարությունյան | - ՀԱՄԿ-ի նախագահ (հանձնաժողովի համանախագահ) |
Վ. Ավանեսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Ռ. Բագոյան | - ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարար |
Է. Բաղդասարյան | - Հայաստանի քիմիական արդյունաբերության ճյուղերի աշխատողների արհմիության հանրապետական խորհրդի նախագահ |
Ժ. Թորոսյան | - Հայաստանի մշակույթի աշխատողների արհմիության հանրապետական խորհրդի նախագահ |
Ռ. Միրզոյան | - Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության կենտրոնական կոմիտեի նախագահ |
Պ. Սաֆարյան | - ՀՀ հարկային տեսչության պետ |
2. Հանձնաժողովին` ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում աշխատանքի վարձատրության կարգապահության խախտումների ուսումնասիրման ու դրանց պատճառների հայտնաբերման նպատակով`
ա) 5-օրյա ժամկետում ստեղծել համապատասխան աշխատանքային խմբեր.
բ) 1996 թվականի հոկտեմբերին կատարած աշխատանքների արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ զեկուցագիր:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|