041.0878.18.12.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2001 թվականի N 878
քաղ. Երևան
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`
ա) Լոռու մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).
բ) Լոռու մարզպետարանի աշխատողների թիվը` 121 մարդ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Լոռու մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 50 և 1998 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի N 50 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 465 որոշումները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
Ֆինանսատնտեսագիտական վարչություն Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության վարչություն Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն Կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչություն Արդյունաբերության, տնտեսության ենթաճյուղերի և տրանսպորտի վարչություն Առողջապահության վարչություն Սոցիալական ապահովության վարչություն Հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչություն Ընդհանուր բաժին Տնտեսական բաժին Հաշվապահություն Մարզպետի աշխատակազմ |