Գլխավոր տեղեկություն
Номер
N 107
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.03.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
05.03.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.03.1996
Дата вступления в силу
05.03.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 1996 թվականի N 107

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր գիտության և առաջատար տեխնոլոգիաների խորհրդի կանոնադրությունն ու կազմը (կցվում են):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թվականի
մարտի 5-ի N 107 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր գիտության և առաջատար տեխնոլոգիաների խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) գիտավերլուծական, խորհրդատվական մարմին է, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, ինչպես նաև հանրապետությունում գիտական գործունեության բարելավման մի շարք միջոցառումների մասին» N 120 որոշմամբ:

2. Խորհրդի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

 

II. Խորհրդի խնդիրներն ու իրավունքները

 

3. Խորհրդի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում գիտության և առաջատար տեխնոլոգիաների բնագավառում պետական քաղաքականության մշակումը.

բ) գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ու մշակումների պետական ծրագրերի քննարկումը, դրանց ֆինանսավորման ծավալների և ձևերի մասին առաջարկությունների մշակումը:

4. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան խորհուրդը`

ա) գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ու մշակումների նախագծերի գիտական փորձաքննության արդյունքների հիման վրա որոշում է պետական բյուջեից սահմանված կարգով դրանց ֆինանսավորման հարցը.

բ) հաստատում է մասնագիտական փորձագիտական խորհուրդների ցանկը, կազմը և աշխատակարգը, վերահսկում դրանց աշխատանքը.

գ) հաստատում է գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ու մշակումների նախագծերի և դրանց իրագործման մասին հաշվետվությունների գնահատման չափանիշները.

դ) առանձին դեպքերում համապատասխան կազմակերպություններից պահանջում է լրացուցիչ նյութեր մասնագիտական փորձագիտական խորհուրդների կողմից քննարկված գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ու մշակումների նախագծերի վերաբերյալ, ներգրավում դրանց փորձաքննության համար մասնագիտկական փորձագիտական խորհուրդներում չընդգրկված համապատասխան մասնագետներին.

ե) քննարկում է հանրապետությունում գիտության և առաջատար տեխնոլոգիաների բնագավառում իրականացվող հետազոտությունների վիճակի ու գիտական ներուժի արդյունավետ օգտագործման մասին վերլուծությունները և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ քննարկում է գիտության և առաջատար տեխնոլոգիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված համապատասխան փաստաթղթերը, այդ թվում` առաջարկություններ գիտական հիմնարկների ստեղծման, վերակազմավորման, լուծարման և ենթակայության փոփոխման վերաբերյալ:

 

III. Խորհրդի կազմն ու աշխատանքի կազմակերպումը

 

5. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, որը հաստատում է խորհրդի կազմը: Խորհրդի կազմի մեջ է մտնում խորհրդի քարտուղարը:

6. Խորհրդի կազմի մեջ ընդգրկվում են հանրապետության գիտության և տեխնիկայի առաջատար մասնագետներ:

Խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի տնօրենը, Երևանի պետական համալսարանի ռեկտորը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտը, գիտության և ՌԱՀ-ի գծով Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականները:

7. Խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ:

Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են խորհրդի անդամների 2/3-ը:

Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

Խորհրդի նիստերի արձանագրություններն ստորագրում է տվյալ նիստի նախագահողը:

8. խորհրդի նիստերին կարող են հրավիրվել պետական կառավարման մարմինների, գիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական և ոչ պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարներ, լրատվական միջոցների ներկայացուցիչներ:

9. Խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի ընթացիկ գործունեությունը համակարգում են խորհրդի նախագահի տեղակալը և խորհրդի քարտուղարը:

10. Խորհրդի անդամը պարտավոր է`

ա) մասնակցել խորհրդի նիստերին և քվեարկություններին.

բ) իր մասնագիտության շրջանակներում քննարկվող հարցերի վերաբերյալ տալ բանավոր կամ գրավոր եզրակացություն:

 

IV. Խորհրդի գործունեության դադարումը

 

11. Խորհրդի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թվականի
մարտի 5-ի N 107 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հ. Բագրատյան
Վ. Ավանեսյան
Ա. Ավեիստյան
Վ. Ավետիսյան
Ա. Արևշատյան

Վ. Բարխուդարյան
է. Գևորգյան
Հ. Գուլքանյան
Գ. Դեմիրճյան

Ն. Դոբրովոլսկի
Ա. Խաչունց
Ս. Համբարձումյան
Վ. Հարությունյան
Ա. Ղազարյան
Վ. Ղազարյան
Ռ. Մարտիրոսյան
Ռ. Մկրտչյան
Բ. Նահապետյան
Ռ. Պապայան


Գ. Պողոսյան
Գ. Ջահուկյան
Ռ. Ջրբաշյան
Յու. Սարգսյան

Ֆ. Սարգսյան
Յու. Սաֆարյան
Դ. Սեդրակյան
Գ. Սնապյան
Ռ. Ստամբոլցյան
Ա. Վարդանյան
Կ. Հայրապետյան

- ՀՀ վարչապետ (նախագահ)
- ՀՀ էկոնոմիկայի նախարար
- քիմիական գիտությունների դոկտոր
- ՀՀ վարչապետի խորհրդական
- Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի`
  Մատենադարանի տնօրեն
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
- ՀՀ կրթության և գիտության նախարար
- կենսաբանական գիտությունների դոկտոր
- ֆիզմաթ. գիտությունների թեկնածու
- ՀՀ արդյունաբերության նախարարության
  գիտատեխնիկական խորհրդի նախագահ
- ֆիզմաթ. գիտությունների թեկնածու
- բժշկական գիտությունների թեկնածու
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
- ֆիզմաթ. գիտությունների դոկտոր
- ֆիզմաթ. գիտությունների թեկնածու
- արվեստագիտության դոկտոր
- Երևանի պետական համալսարանի ռեկտոր
- ֆիզմաթ. գիտությունների դոկտոր
- ֆիզմաթ. գիտությունների դոկտոր
- ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության,
  մշակույթի և երիտասարդության հարցերի
  մշտական հանձնաժողովի նախագահ
- փիլիսոփայական գիտությունների թեկնածու
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
- երկրաբանական գիտությունների դոկտոր
- Հայաստանի պետական ճարտարագիտական
  համալսարանի պրեզիդենտ
- ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ
- ճարտարապետական գիտությունների դոկտոր
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
- գյուղատնտեսական գիտությունների դոկտոր
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
- տեխնիկական գիտությունների դոկտոր
- ՀՀ կառավարության քարտուղարության
  սոցիալական քաղաքականության վարչության
  պետի տեղակալ (քարտուղար)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան