Գլխավոր տեղեկություն
Номер
N 364
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.06.1996-27.01.1998)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.06.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.06.1996
Дата вступления в силу
18.06.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 1996 թվականի N 364

քաղ. Երևան

 

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 213 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՏԿԱՑՎԱԾ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Դպրոցական դասագրքերի հրատարակումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 6-ի «1996/97 ուսումնական տարվա դպրոցական դասագրքերի հրատարակման համար բյուջետային փոխատվություն հատկացնելու մասին» N 213 որոշմամբ հատկացված 300 միլիոն դրամ բյուջետային փոխատվությունը վերաբաշխել` հատկացնելով Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարության «Լույս» հրատարակչությանը 200 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրին` 60 մլն դրամ և «Նոր դպրոց» հրատարակչությանը` 40 մլն դրամ, 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` մինչև 1996 թվականի նոյեմբերի 1-ը այն վերականգնելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարության «Լույս» հրատարակչության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրի և «Նոր դպրոց» հրատարակչության հետ կնքել համապատասխան պայմանագրեր` դպրոցական դասագրքերի հրատարակման համար բյուջետային փոխատվություն հատկացնելու մասին, հաշվի առնելով տարեկան արժեզրկման պլանային մակարդակը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.01.1998, N 67 27.01.1998, N 364
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան