Գլխավոր տեղեկություն
Номер
N 163
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.03.1996-24.02.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
22.03.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.03.1996
Дата вступления в силу
22.03.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.02.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 1996 թվականի N 163

քաղ. Երևան

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի 99-րդ կետի, հաստատել`

ա) Վայոց ձորի մարզպետարանի ժամանակավոր կառուցվածքը (կցվում է).

բ) Վայոց ձորի մարզպետարանի աշխատողների թվաքանակը` 87 մարդ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թվականի
մարտի 22-ի N 163 որոշմամբ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_13780

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թվականի
մարտի 22-ի N 163 որոշմամբ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. Մարզպետ

2. Մարզպետի տեղակալ

3. Քարտուղար

4. Բաժիններ`

ֆինանսական

ծրագրերի և կանխատեսումների

քաղաքաշինության և ճարտարապետության

բնակարանային և կոմունալ տնտեսության

անշարժ գույքի կադաստրի

գյուղատնտեսության

տրանսպորտի և ճանապարհաշինության

սոցիալական պաշտպանության

առողջապահության

կրթության, մշակույթի և սպորտի

բնապահպանության

իրավաբանական

քարտուղարություն

ընդհանուր

կադրերի

վարչատնտեսական

հաշվապահություն