Գլխավոր տեղեկություն
Номер
N 1546-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.10.2005-28.06.2024)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.10.12/64(436) Հոդ.1219
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.09.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.10.2005
Дата вступления в силу
13.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ.Քոչարյան
3 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2005 թվականի N 1546-Ն

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՏԱՐԻՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 10-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման 152-րդ  կետին  համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անտառային ծառատեսակների հատման տարիքի սահմանման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. սեպտեմբերի 29
 Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 15-ի N 1546-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

աճման պայմաններ` ծառատեսակների գոյության պայմաններ, որոնք ապահովում են դրանց աճն ու զարգացումը.

անտառի տիպ` ծառուտի (անտառի) արտադրողականության գնահատման միավոր, որը բնորոշվում է միջին բարձրությամբ և հասակով.

աստիճանական հատումներ` անտառավերականգնման հատումների տեսակ, որը կատարվում է մի քանի փուլով.

բոնիտետային դասեր` անտառի արտադրողականության ցուցանիշին համապատասխան դաս.

գերհասուն ծառուտ` անտառի հասակային վիճակ, որը հաջորդում է ծառուտի հասուն փուլին, բնորոշվում է վերին շարահարկում ծառերի թույլ աճով.

ծառատեսակների վերաճ` անտառի ծածկոցի տակ աճող ծառատեսակների մատղաշի աճ.

ծառուտի բացասական աճի փուլ` այն տարիքն է, երբ տվյալ ծառուտում ծառերի տարեկան միջին աճը չի փոխհատուցում մահացող ծառերի բնափայտի ծավալը.

հասուն ծառուտ` ծառուտի հասակային խումբ, որը նախորդում է գերհասուն հասակին, դանդաղում է ծառերի տարբերակումը, գագաթային աճը, թուլանում է բնի ընդլայնական աճը:

2. Անտառային ծառատեսակների հատման տարիքը որոշվում է` սկսած այն հասակային դասից, երբ ծառերը (ծառուտը) սկսում են աստիճանաբար կորցնել իրենց կայունությունը և արտադրողականությունը, երբ տվյալ ծառուտում ծառերի միջին աճը չի փոխհատուցում ծառերի բնափայտի ծավալը:

3. Հայաստանի Հանրապետությունում անտառային ծառատեսակների հատման տարիքը սահմանվում է անտառավերականգնման հատումներ իրականացնելու համար:
 

II. ԱՆՏԱՌԱՅԻՆ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

4. Հայաստանի Հանրապետության անտառներում անտառավերականգնման հատումներն իրականացվում են աստիճանական և ընտրովի հատումների ձևով, որտեղ հատման տարիքը որոշելիս հաշվի են առնվում ծառուտի հասակային խմբերն ու դասերը:

5. Ծառուտների հասակային խմբերն ու հասակային դասերն ըստ հատման տարիքի ներկայացված են N 1 աղյուսակում.

 

Աղյուսակ N 1

 

Ծառուտների հասակային խմբերն ու դասերն ըստ հատման տարիքի

Հատման 
հասակային
       դասերը     
Հատման
տարիքը (տարի)

Ծառուտների բաշխումն ըստ հասակային խմբերի

մատղաշներ

միջահասակներ

հասունացողներ

հասուններ

գերհասուններ

Հասակային դասեր

տարիքը (տարի)

    IV     

61-80

    I     

1-20

    II    

21-40

    III    

41-60

   IV-V    

61-100

VI և բարձր

101 և ավելի

    IV      

31-40

   I     

1-10

    II    

11-20

    III    

21-30

   IV-V  

31-50

VI և բարձր

51 և ավելի

    V     

81-100

   I-II   

1-40

    III    

41-60

   IV    

61-80

   V-VI    

81-120

VII և բարձր

121 և ավելի

    V    

41-50

  I-II   

1-20

    III    

21-30

   IV    

31-40

   V-VI    

41-60

VII և բարձր

61 և ավելի

    VI    

101-120

   I-II   

1-40

   III-IV    

41-80

    V     

81-100

   VI-VII    

101-140

VIII և բարձր

41 և ավելի

    VI    

51-60

_I-II_

1-20

   III-IV    

21-40

    V    

41-50

   VI-VII    

61-70

VIII և բարձր

71 և ավելի

    VII    

121-140

_I-II_

1-40

   III-IV    

41-100

    VI     

101-120

  VII-VIII    

121-160

IX և բարձր

161 և ավելի

    VII    

61-70

_I-II_

1-20

   III-V    

21-50

    VI    

51-60

  VII-VIII   

61-80

IX և բարձր

81 և ավելի

 

20 և ավելի տարեկան հասակային դասեր` սերմնային ծագում ունեցող փշատերևավորներ, կոշտատերևավորներ:

10 և ավելի տարեկան հասակային դասեր` փափկատերևավորներ և կոճղաշվային վերարտադրությամբ բազմացող կոշտատերևավորներ:

6. Աստիճանական հատումները լինում են՝ հավասարաչափ, խմբակային-ընտրովի և երկարատև:

Հավասարաչափ հատումներն իրականացվում են այն ծառուտներում, որտեղ առկա է նոսրացման անհրաժեշտություն:

Խմբակային-ընտրովի հատումների ժամանակ ծառուտը հատվում է մի քանի փուլով` խմբերով, հասակային մեկ դասի ժամանակահատվածում, որտեղ առկա է մատղաշի անհրաժեշտ քանակություն:

Երկարատև հատումներն իրականացվում են տարահասակ ծառուտներում՝ 2 փուլով: Առաջին և երկրորդ հատումների ժամանակ թողնվում են այն ծառերը, որոնք դեռևս չեն հասունացել: Նման ծառուտներում հատումները վերսկսվում են 30-40 տարի հետո, երբ ծառերը հասնում են շահագործման տարիքի:

Ծառուտների հասակային դասերն ըստ տարիքի ներկայացված են N 2 աղյուսակում

 

Աղյուսակ N 2

 

Ծառուտների հասակային դասերն ըստ տարիքի


Հասակա-յին դասերը

Ծառուտի տարիքը (տարի)

Հասակային դասերը

Ծառուտի տարիքը (տարի)

20 և ավելի տարեկան հասակային դասեր

10 և ավելի տարեկան հասակային դասեր

20 և ավելի տարեկան հասակային դասեր

10 և ավելի տարեկան հասակային դասեր

I

1-20

1-10

VII

121-140

61-70

II

21-40

11-20

VIII

141-160

71-80

III

41-60

21-30

IX

161-180

81-90

IV

61-80

31-40

X

181-200

91-100

V

81-100

41-50

XI

201-220

101-110

VI

101-120

51-60

XII

221-240

111-120


20 և ավելի տարեկան հասակային դասեր` սերմնային ծագում ունեցող փշատերևավորներ և կոշտատերևավորներ:

10 և ավելի տարեկան հասակային դասեր`  փափկատերևավորներ և կոճղաշվային վերարտադրությամբ բազմացող  կոշտատերևավորներ:

7. Ընտրովի հատումներն իրականացվում են տարահասակ, հասուն և գերհասուն անտառներում. հատվում են հասուն և գերհասուն, ինչպես նաև հիվանդություններով և վնասատուներով վարակված ծառերը:

8. Անտառային ծառատեսակների հատման տարիքը որոշվում է` սկսած այն հասակից, երբ ծառուտն աստիճանաբար կորցնում է իր կայունության և արտադրողականության ցուցանիշները, իսկ ծառերն անցնում են բացասական աճի փուլ:

Անտառային ծառատեսակների հատման առավելագույն սահմանային տարիքի և ծառուտի բացասական աճն սկսելու միջև ընկած ժամանակահատվածը 20-40 տարի է, որի ընթացքում երաշխավորվում է ծառերի հատումը:

Հասուն և գերհասուն անտառային ծառատեսակների հատման տարիքը ներկայացված է N 3 աղյուսակում.

 

Աղյուսակ N 3

 

Հասուն և գերհասուն անտառային ծառատեսակների հատման տարիքը


Գերակշռող ծառերը

Անտառների նպատակային նշանակությունը

պաշտպանական

սոցիալական

տարիքը

հասակային դասը

տարիքը

հասակային դասը

1

2

3

4

5

Փշատերևավորներ

121-140

VII

141-160

VIII

Սոճի

Կոշտատերևավորներ

161-180

IX

181-200

X

Կաղնի (սերմնային)

Կաղնի (բնաշվային)

61-70

VII

71-80

VIII

Հաճար

141-160

VIII

161-180

IX

Բոխի (սերմնային)

81-100

V

101-120

VI

Բոխի (բնաշվային)

61-70

VII

71-80

VIII

Ղաժի

41-50

V

51-60

VI

Հացենի

121-140

VII

141-160

VIII

Թխկի

121-140

VII

141-160

VIII

Թեղի

121-140

VII

141-160

VIII

Խնձորենի

101-120

VI

121-140

VII

Տանձենի

101-120

VI

121-140

VII

Ընկուզենի

141-160

VIII

161-180

IX

Փափկատերևավորներ

61-70

VII

71-80

VIII

Կեչի

Կաղամախի

41-50

V

51-60

VI

Լորենի

91-100

X

101-110

XI

Փռշնի

61-70

VII

71-80

VIII

Ուռի

41-50

V

51-60

VI


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.06.2024, N 962-Ն 28.06.2024, N 1546-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան