Գլխավոր տեղեկություն
Номер
N 363
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.1995-15.06.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.12.1995
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.12.1995
Дата вступления в силу
27.12.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.06.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 1995 թվականի N 363

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՅՈՒՍ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, պետական կառավարման մյուս հանրապետական մարմիններին`

ա) 1996 թվականի հունվարի 3-ից մինչև մարտի 3-ը կենտրոնական ապարատներում անցկացնել աշխատողների որակավորման ստուգում (ատեստավորում)` Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայողների որակավորման ստուգման կարգի մասին» N 165 որոշմամբ սահմանված կարգով.

բ) մինչև 1996 թվականի մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել աշխատողների որակավորման ստուգման արդյունքների, ներառյալ կենտրոնական ապարատների կառուցվածքի, աշխատողների թվաքանակի կրճատման մասին տեղեկատվություն:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 10-օրյա ժամկետում ամփոփել Հայաստանի Հանրապետության նախարարություններից, վարչություններից և պետական կառավարման մյուս հանրապետական մարմիններից ստացված` կենտրոնական ապարատների աշխատողների որակավորման ստուգման վերաբերյալ տեղեկատվությունը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների ու պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների կենտրոնական ապարատների կառուցվածքի, աշխատողների թվաքանակի կրճատման մասին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան