Գլխավոր տեղեկություն
Номер
N 237-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.05.2004-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.04.28/24(323) Հոդ.562
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.04.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.04.2004
Дата вступления в силу
08.05.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2004 թվականի N 237-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԽՄԲԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի N 348-Ն որոշման 9-րդ կետի «ա» ենթակետի` «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրություն» ծրագրի իրականացման հետ կապված խնդիրների օպերատիվ լուծման նպատակով ստեղծել ճապոնական ուսումնասիրող խմբին աջակցող միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Ս. Քոչարյան

 -

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի
  տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Մ. Վարդանյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի խաղաղօվկիանոսյան բաժնի վարիչ
Հ. Ավետիսյան  - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի պահպանության վարչության պետ
Հ. Պետրոսյան  - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
Մ. Գասպարյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի մոնիտորինգի և մելիորացիայի  վարչության պետ
Ռ. Գասպարյան  - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ֆ. Եգորյան  - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողաշինարարության և հողային պետական տեսչության վարչության պետ
Ս. Ազարյան  - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչության պետ
Ռ. Ջրբաշյան  - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս
Ս. Մարգարյան  - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի գիտատեխնիկական քաղաքականության վարչության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 21
Երևան