ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 1995 թվականի N 325
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 206 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 2-ի «ԱՊՀ անդամ պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» N 206 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Սահմանել Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում, Թուրքմենստանում և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանների (ժամանակավոր հավատարմատարների) պաշտոնային դրույքաչափերը` 250 ԱՄՆ-ի դոլարի համարժեքով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |