Գլխավոր տեղեկություն
Номер
N 1351-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.09.2005-02.03.2006)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.11.22/60.1 Հոդ.1154
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.08.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.09.2005
Дата вступления в силу
23.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 5 սեպտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 օգոստոսի 2005 թվականի N 1351-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 7.1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին պետական պարտադիր ծրագրերով նախատեսված առարկաների անվճար դասագրքերով ապահովելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 30
     Երևան


Հավելված
ՀՀ  կառավարության  2005 թվականի
օգոստոսի 25-ի N 1351-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

1. Սույն կարգով կարգավորվում է հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով  ապահովելու գործընթացը:

2. Դասագրքերի հրատարակման պատվերը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում` հիմք ընդունելով հանրապետության մարզերից (Երևան քաղաքից) ստացված համալրման ցուցանիշները:

3. Տարրական դասարանների պետական պարտադիր ծրագրով նախատեսված առարկաների անվճար հատկացվող դասագրքերի գնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

4. Պետական հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին պետությունը պետական միջոցների հաշվին անվճար ապահովում է պետական պարտադիր ծրագրերով նախատեսված առարկաների դասագրքերով` բացառությամբ օտար լեզուների և երաժշտության դասագրքերի, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին` նաև պետական պարտադիր ծրագրերով նախատեսված բոլոր առարկաների դասագրքերով:

5. Տարրական դասարանների դասագրքերը հրատարակվում են 3 տարին մեկ անգամ և տրվում են դպրոցներին որպես գրադարանային ֆոնդ: Դպրոցից այդ դասագրքերը հատկացվում են աշակերտներին օգտագործման` մեկ ուսումնական տարի ժամկետով:

6. Այբբենարանը և մաթեմատիկայի «Մաթեմատիկա-1» (1-ին մաս) դասագիրքն առաջին դասարանցիներին հատկացվում են անվերադարձ օգտագործման սկզբունքով:

7. Տարրական դասարանների պետական պարտադիր ծրագրերով նախատեսված առարկաների դասագրքերը  հաշվառվում են դպրոցներում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար  
  Մ. Թոփուզյան