Գլխավոր տեղեկություն
Номер
N 165
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.09.1995-10.08.1997)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.09.1995
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.09.1995
Дата вступления в силу
12.09.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 1995 թվականի N 165

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով հանրապետության սոցիալական ոլորտում ստեղծված իրավիճակի բարելավման և բնակչության առավել անապահով խավերի կենսական կարիքները բավարարելու անհրաժեշտությունից`

1. Հաստատել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կանոնադրությունը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության և միջազգային զարգացման ասոցիացիայի միջև կնքված վարկային համաձայնագրի հաստատումից հետո:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1995 թվականի
սեպտեմբերի 12-ի N 165 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը (այսուհետև` ՀՍՆՀ) կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է հանրապետության սոցիալական ենթակառուցվածքի վերականգնմանը և այդ ոլորտում ստեղծված կացության բարելավմանը:

2. ՀՍՆՀ-ն չի հետապնդում շահույթ ստանալու նպատակ:

3. ՀՍՆՀ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իր ղեկավար ձեռնարկով:

Ղեկավար ձեռնարկը ՀՍՆՀ-ի ընթացակարգը սահմանող փաստաթուղթ է, որը մշակվում է Համաշխարհային բանկի և նվիրատուների հետ խորհրդակցելով ու հաստատվում է ՀՍՆՀ-ի խորհրդի (այսուհետև` խորհուրդ) և Համաշխարհային բանկի կողմից:

4. ՀՍՆՀ-ն հանդիսանում է իրավաբանական անձ, ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվներ, իր անվամբ (հայերեն, անգլերեն) ու Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք և դրոշմակնիք:

5. ՀՍՆՀ-ի կենտրոնական գրասենյակի գտնվելու վայրն է` 375037, քաղ. Երևան, Կ. Ուլնեցկու 31:

 

II. ՀՍՆՀ-Ի ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. ՀՍՆՀ-ի նպատակներն են`

ա) բարձրացնել համայնքների կյանքի որակը` սոցիալական փոքրամասշտաբ ենթակառուցվածքի վերականգման համար անհրաժեշտ գումարների հատկացման միջոցով.

բ) օժանդակել նոր աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալապես անապահով խավերին եկամուտ ստեղծելու գործունեության մեջ ներգրավելուն` սոցիալական ոլորտում իրականացվող շինարարական կամ վերականգնողական ծրագրերի (այսուհետև` ծրագրեր) ֆինանսավորման միջոցով.

գ) աջակցել Հայաստանի բնակչության կյանքի որակի բարձրացման համար անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացմանը և տեղեկատվական բազայի կատարելագործմանը:

7. Իր նպատակներին համապատասխան ՀՍՆՀ-ի խնդիրներն են`

ա) անհրաժեշտության դեպքում ՀՍՆՀ-ի գործունեության վերաբերյալ տեղեկություններ տալ պետական կառավարման տեղական մարմիններին, հասարակական կազմակերպություններին և համայնքներին.

բ) օժանդակել համայնքներին, տեղական հասարակական ու ոչ պետական կազմակերպություններին` ծրագրերի պատրաստման և իրականացման ընթացքում ցույց տալով նրանց մասնագիտական օժանդակություն.

գ) ղեկավար ձեռնարկով սահմանված կարգով փորձաքննել և հաստատել ՀՍՆՀ-ին ներկայացվող ծրագրերը, ֆինանսավորել դրանց իրականացման աշխատանքները, վերահսկել կապալառուների և խորհրդատուների ընտրության նպատակով անցկացվող մրցույթներն ու շինարարական աշխատանքների ընթացքը.

դ) պատվիրել կամ իրականացնել ՀՍՆՀ-ի գործունեության համար անհրաժեշտ հետազոտություններ, նախագծային աշխատանքներ, փորձագիտական գնահատումներ.

ե) աջակցել ՀՍՆՀ-ի ծրագրերի իրականացմանը մասնակցող մանր կապալառուների և մյուս ոչ պետական ձեռնարկությունների հզորացմանը:

 

III. ՀՍՆՀ-Ի ԳՈՒՅՔՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

8. ՀՍՆՀ--ն տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն հատկացված ու իր կողմից ձեռք բերված ֆինանսական ռեսուրսները և նյութական արժեքները` իր գործունեության նպատակներին, խնդիրներին և գույքի նշանակությանը համապատասխան:

9. ՀՍՆՀ-ի գույքի, այդ թվում ֆինանսական միջոցների, գոյացման աղբյուրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ֆինանսական և նյութական ներդրումները.

բ) բազմակողմանի և երկկողմ միջազգային ծրագրերով նախատեսվող ֆինանսական ու նյութական ներդրումները.

գ) քաղաքացիների և կազմակերպությունների բարեգործական ներդրումները.

դ) տեղական և օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսական ու նյութական ներդրումները և նվիրատվությունները.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՍՆՀ-ն Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա բանկային հիմնարկներում կարող է բացել հաշվարկային և այլ հաշիվներ (այդ թվում` տարադրամային):

11. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված ֆինանսական միջոցները պահվում են ՀՍՆՀ-ի հաշվին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:

12. ՀՍՆՀ-ի բանկային հաշիվներից բոլոր վճարումները կատարվում են ըստ ղեկավար ձեռնարկում սահմանված ընթացակարգի և հիմնավորում են անհրաժեշտ փաստաթղթերով:

13. ՀՍՆՀ-ի ֆինանսական միջոցներն օգտագործվում են վարկային համաձայնագրերի և նվիրատվությունների նպատակներին համապատասխան:

14. ՀՍՆՀ-ի հաշվապահական հաշվառման կազմակերպումը և վարումը, հաշվապահական հաշվետվության կազմումը կատարվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց համար սահմանված կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև համաձայն հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների և Համաշխարհային բանկի պահանջների:

15. ՀՍՆՀ-ի բոլոր գործարքները և վճարումները կատարվում են համաձայն ղեկավար ձեռնարկի:

16. ՀՍՆՀ-ի ֆինանսական և տեխնիկական ստուգումները կատարվում են անկախ աուդիտորների կողմից` առնվազն տարին մեկ անգամ: Աուդիտորներն ընտրվում են մրցութային կարգով և հաստատվում են խորհրդի կողմից:

 

IV. ՀՍՆՀ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

17. ՀՍՆՀ-ի կառավարման մարմիններն են`

ա) ՀՍՆՀ-ի խորհուրդը, որը ղեկավարում է խորհրդի նախագահը (այսուհետև` նախագահ).

բ) գլխավոր տնօրենը, որը հաշվետու է խորհրդին:

18. ՀՍՆՀ-ի կառավարման բարձրագույն մարմինը ՀՍՆՀ-ի խորհուրդն է, որը ղեկավարում է ՀՍՆՀ-ի գործունեությունը` սույն կանոնադրությանը և ՀՍՆՀ-ի ղեկավար ձեռնարկին համապատասխան:

19. Խորհրդի կազմի մեջ մտնում են`

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը.

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարը.

Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության ներկայացուցիչը.

հասարակական կազմակերպություններից մեկ ներկայացուցիչ.

ոչ պետական ձեռնարկություններից երկու ներկայացուցիչ:

Հասարակական կազմակերպությունների և ոչ պետական ձեռնարկությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրկվում են և կազմից հանվում նախագահի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության ներկայացուցիչը նշանակվում և ազատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն է:

ՀՍՆՀ-ի գլխավոր տնօրենն ի պաշտոնե մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով:

(փոփ. 11.11.95 N 278 որոշում)

20. Խորհուրդը`

ա) որոշում է ՀՍՆՀ-ի գործունեության հիմնական ուղղությունները և հաստատում ղեկավար ձեռնարկը.

բ) հաստատում է ՀՍՆՀ-ի տարեկան բյուջեն ու աշխատանքային պլանները.

գ) հաստատում է ՀՍՆՀ-ի եռամսյա ու տարեկան ֆինանսական հաշվետվությունները.

դ) հաստատում է ՀՍՆՀ- հաշվետվությունների վերստուգման համար անկախ աուդիտորներ ընտրվելու նպատակով անցկացվող մրցույթի արդյունքները.

ե) հաստատում է առանձին ծրագրերի ֆինանսավորումը, համաձայն ղեկավար ձեռնարկի.

զ) իրականացնում է սույն կանոնադրությամբ և ղեկավար ձեռնարկով սահմանված այլ լիազորություններ:

21. Խորհուրդը նիստեր է գումարում պարբերաբար` առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի երկու անդամի պահանջով գումարվում են խորհրդի արտահերթ նիստեր:

Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում են խորհրդի անդամների կեսից ավելին:

Խորհրդի բոլոր որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

22. ՀՍՆՀ-ի գործադիր մարմինը գործադիր գրասենյակն է, որի խնդիրները և գործունեությունը սահմանված են ղեկավար ձեռնարկով:

23. Գործադիր գրասենյակը գլխավորում է գլխավոր տնօրենը, որը պատասխանատու է գործադիր գրասենյակի գործունեության համար:

24. Գլխավոր տնօրենին պաշտոնի է նշանակում և ազատում պաշտոնից խորհուրդը` նախագահի առաջարկությամբ:

25. Գլխավոր տնօրենը`

ա) առանց լիազորագրի գործում է ՀՍՆՀ-ի անունից և ներկայացնում նրա շահերը.

բ) տնօրինում է ձեռնարկության գույքն ու ֆինանսական միջոցները, համաձայն ղեկավար ձեռնարկի և խորհրդի կողմից հաստատված բյուջեի.

գ) կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

դ) բացում է բանկային հաշիվներ.

ե) սահմանում է գրասենյակի աշխատակիցների աշխատանքի վարձատրության չափերը և վճարման կարգը, համաձայն ղեկավար ձեռնարկի.

զ) կատարում է աշխատանքի բաշխում գրասենյակի ղեկավար աշխատակիցների միջև` ըստ գործունեության բնագավառների.

է) իրականացնում է ՀՍՆՀ-ի գործունեությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

 

V. ՀՍՆՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

26. ՀՍՆՀ-ն կարող է վերակազմավորվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: