Գլխավոր տեղեկություն
Номер
N 20
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.08.1995-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.08.1995
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.08.1995
Дата вступления в силу
04.08.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 1995 թվականի N 20

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը և պետական կառավարման հանրապետական մարմիններին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների կանոնադրությունների նախագծերը և կենտրոնական ապարատների կառուցվածքը:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության ակտերում Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1 որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

3. Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ`

ա) մեկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության նախարարների, վարչությունների պետ-նախարարների, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետ-նախարարի, պետական կառավարման հանրապետական մարմինների ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին.

բ) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի մասին:

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը և պետական կառավարման հանրապետական մարմիններին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն վարչական շենքերի նկատմամբ իրենց պահանջմունքի մասին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների ազատվող վարչական շենքերի հետագա տնօրինման մասին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան