Գլխավոր տեղեկություն
Номер
N 1664-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.11.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.09/70(442) Հոդ.1305
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.10.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.10.2005
Дата вступления в силу
10.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2005 թվականի N 1664-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 808, 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 86 ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 914-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ, 20-րդ, 203-րդ և 25-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի, ինչպես նաև «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարանների աշխատակազմերի հաստիքային միավորների նորմատիվները հաստատելու և անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին» N 808 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

 ա) որոշման N 1 հավելվածից հանել 9-րդ տողը և այն լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ տողերով` 

 

«

NN
ը/կ 

Հաստիքային միավորի անվանումը

Հաստիքային միավորի թիվը

9.

Վարորդ

1

10.

Հնոցապան (ջեռուցվող ժամանակահատվածում)

3

11.

Էլեկտրիկ

0.5

12.

Փականագործ

0.5

».

                                                                                                 

բ) որոշման N 2 հավելվածից հանել 10-րդ տողը և այն լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ տողերով`

«

NN
ը/կ

Հաստիքային միավորի անվանումը

Հաստիքային միավորի թիվը

10. Վերելակավար

1

11. Էլեկտրիկ

0.5

12. Փականագործ

0.5

13. Հնոցապան (ջեռուցվող ժամանակահատվածում)

1

14. Տեխնիկ

0.5

»:

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները հաստատելու մասին» N 86 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

որոշման հավելվածում`

ա) չորրորդ տողի «Հաստիքային միավորի թիվը» սյունակում «1» թիվը փոխարինել «3» թվով,

 բ) հավելվածը լրացնել նոր` 32-րդ տողով` 

 

«

NN
ը/կ 

Հաստիքային միավորի անվանումը

Հաստիքային միավորի թիվը

32

Գլխավոր աուդիտոր

1

»:

 

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ, տնտեսական ու առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 914-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

որոշման N 1 հավելվածում`

ա) չորրորդ տողի «Պաշտոնային նվազագույն դրույքաչափը (դրամ)» սյունակում «30000» թիվը փոխարինել «55000» թվով,

բ) հավելվածը լրացնել նոր` 38-րդ տողով`

 

«

NN
ը/կ

Հաստիքային միավորի անվանումը 

Պաշտոնային նվազագույն դրույքաչափը (դրամ)

38.

Գլխավոր աուդիտոր

65000

»:

 

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հոկտեմբերի 18
Երևան