Գլխավոր տեղեկություն
Номер
N 661-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (31.12.2003-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.12.30/64(299) Հոդ.1312
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
23.12.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.12.2003
Дата вступления в силу
31.12.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2003 թվականի N 661-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 802-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի`

ա) անձնակազմի կառավարման վարչության պետի N 8 պաշտոնի անձնագրի II բաժնի 5-րդ կետի առաջին պարբերությունը «վարչության» բառից հետո լրացնել «կամ աշխատակազմի այլ վարչության» բառերով.

բ) իրավաբանական վարչության գլխավոր մասնագետի N 33 պաշտոնի անձնագրի II բաժնի 5-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վարչության գլխավոր մասնագետը վարչության պետի, գլխավոր և առաջատար մասնագետներից մեկի, ինչպես նաև աշխատակազմի այլ վարչության պետի բացակայության դեպքում փոխարինում է նրանց»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. դեկտեմբերի 23
Երևան