ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2000 թվականի N 502
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մայիսի 31-ի N 309 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի անհատական կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ն. Մանգասարյանին: