ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2000 թվականի N 483
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի մասին» ՆՀ-628 հրամանագրի 4-րդ կետի`
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի գրասենյակի գործունեության կազմակերպման համար անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Հայաստանի Հանրապետության նախկին տրանսպորտի նախարարության` Երևանի Զաքյան փողոցի N 10 շենքի 2-րդ հարկը` 204 քառ. մետր տարածքով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հատկացված տարածքի վերանորոգման, կահավորման, ինչպես նաև մեկ մարդատար ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման համար նախատեսված գումարից հատկացնել մինչև 10 մլն դրամ` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Խ. Հարությունյանի կողմից ներկայացված հայտերի և կատարված փաստացի ծախսերի հիման վրա:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |