ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2000 թվականի N 734
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 14-ի «Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգի մասին» N 798 որոշմամբ հավանության արժանացած պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգի դրույթներին համապատասխան` երիտասարդության սոցիալական պաշտպանվածության ապահովման, ստեղծագործական ներուժի համակողմանի օգտագործման, ինչպես նաև հասարակության սոցիալ-տնտեսական, քաղաքական և հոգևոր մշակութային կյանքին երիտասարդության մասնակցության հետ կապված աշխատանքների համակարգման նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհուրդ հետևյալ կազմով`
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահ)
ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (խորհրդի նախագահի տեղակալ)
Մ. Բադալյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) Ա. Գրիգորյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) Վ. Խաչիկյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ (խորհրդի քարտուղար):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի դեկտեմբերի 18-ի "Երիտասարդության հարցերով միջգերատեսչական խորհրդի մասին" N 598 որոշման 1-ին կետը: