«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2005 թվականի N 1628-Ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ կետի 16-րդ ենթակետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
ա) միջազգային նշանակության հատուկ պահպանվող, համատեղ օգտագործվող Ախուրյանի ջրամբարը հայկական կողմից օգտագործման և պահպանության կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) միջազգային նշանակության հատուկ պահպանվող, համատեղ օգտագործվող Արմավիրի (Սարդարապատի) կարգավորիչ հիդրոհանգույցը հայկական կողմից օգտագործման և պահպանության կարգը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հոկտեմբերի 12 |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ, ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՄԲԱՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կազմված է նախկին ԽՍՀՄ կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև` Ախուրյան (Արփաչայ) սահմանային գետի վրա պատվարի և ջրամբարի կառուցման, Անկարայում 1973 թվականի հոկտեմբերի 26-ին ստորագրված համաձայնագրով (N 3 հավելված) ընդունված` Ախուրյան գետի վրա պատվարի և ջրամբարի համատեղ շահագործման հրահանգի համաձայն:
2. Համաձայնագիրն ու հրահանգն իրենց հերթին հիմնված են 1927 թվականի հունվարի 8-ին Կարսում Սովետական Միության և Թուրքիայի Հանրապետության միջև ստորագրված սահմանային գետերի, գետակների ու վտակների ջրօգտագործման կոնվենցիայի դրույթների վրա:
3. Սույն կարգով սահմանվում են Ախուրյանի ջրամբարի օգտագործման ու պահպանման պայմանները, որոնք տարածվում են հիդրոհանգույցի հայկական մասի համալիրի վրա և պարտադիր են կատարման հիդրոհանգույցը կառավարող հայկական կազմակերպության համար:
4. Սույն կարգը գործում է հայկական կողմի տարածքում պետական սահմանի պահպանության համար սահմանված ռեժիմին համապատասխան:
5. Հայկական կողմն իրավունք ունի իրեն հասանելիք մասնաբաժին ջրառը, ջրասպառումն իրականացնելու և ջուրն օգտագործելու ցանկացած քանակով` ջրամբարից, ջրամբարից ներքև գտնվող սահմանային Ախուրյան և Արաքս գետերից` մինչև Արմավիրի (Սարդարապատի) կարգավորիչ հիդրոհանգույցը:
6. Կարգը պարտադիր նախատեսում է նաև պատվարի և ջրամբարի համալիր կազմի բոլոր հիդրոտեխնիկական կառուցվածքների (ՀՏԿ), հիդրոմեխանիկական սարքավորումների, օժանդակ կառուցվածքների, ինչպես նաև դիտարկումների և ջրի չափումների համար նախատեսված ջրաչափական կառուցվածքների, սարքավորումների ու կայանքների` համապատասխան տեխնիկական շահագործման կանոնների կիրառումն ու ՀՏԿ-ների անվտանգության ապահովումը:
7. Անդրսահմանային ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման և պահպանության օպերատիվ խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված է Հայաստանի Հանրապետության անդրսահմանային ջրային ռեսուրսների հանձնախումբ, որի ներկայացմամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է 7 մասնագետից կազմված` հայկական կողմի մշտական գործող միջպետական հանձնաժողով (այսուհետ` մշտական հանձնաժողով), իսկ անհրաժեշտության դեպքում` նաև օժանդակող փորձագետների խումբ:
Հայաստանի կողմից լիազորված, ջրամբարն օգտագործող կազմակերպությունը մշտական հանձնաժողովի անդամների անունը, հայրանունը, ազգանունը և պաշտոնները մյուս կողմին հանձնելու համար տրամադրում է սահմանապահ զորքերի կոմիսարին:
8. Մշտական հանձնաժողովն անդրսահմանային ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման և պահպանության խնդիրների լուծման համար հաշվետու է Հայաստանի Հանրապետության անդրսահմանային ջրային ռեսուրսների հանձնախմբին, գործում է սույն կարգի շրջանակում և ղեկավարվում ջրամբարից կարգավորված հոսքի, ինչպես նաև Արաքս գետից մուտք գործող լրացուցիչ ջրերից յուրաքանչյուր կողմի հավասար փայաբաժնով ջրառի իրականացման ապահովման սկզբունքով, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահման կազմող Ախուրյան և Արաքս գետերի ցանկացած սահմանային շրջանից (հատվածից):
II. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
ջրամբար` ջրի կուտակման, պահպանման և այլ տեղերում կարգավորման նպատակով ջրհոսի վրա կամ գետահունից դուրս, ռելիեֆի հարմար տեղանքում, ջրադիմհարային կառուցվածքի միջոցով գոյացած արհեստական ջրավազան.
բիեֆ` ջրի դիմհարային կառուցվածքից վերև կամ ներքև (հոսքի ուղղությամբ) ընկած ջրհոսի, գետահունի հատված.
վերին բիեֆ` ջրի դիմհարային կառուցվածքից հոսանքով վերև` դիմհարի ազդեցության սահմաններում գտնվող ջրհոսի, գետահունի հատված.
ներքին բիեֆ` ջրի դիմհարային կառուցվածքից հոսանքով ներքև` դիմհարի ազդեցության սահմաններում գտնվող ջրհոսի, գետահունի հատված.
ջրամբարի ջրատարածք` ջրամբարում կուտակված ջրի հորիզոնի մակերևույթի (ջրի հայելի) ափամերձ եզրագծով սահմանազատված տարածք.
հիդրոտեխնիկական կառուցվածքներ (ՀՏԿ)` ջրային ռեսուրսների օգտագործման ճարտարագիտական կառուցվածքներ (դիմհարային, ջրանցույց, կարգավորիչ, պաշտպանիչ, հատուկ և այլն)` պատվար, պատնեշ, ջրթափ, ջրհեռ, ջրթող կառուցվածքներ, հիդրոէլեկտրակայան, պոմպակայան, թունել, ջրանցքներ, ջրատար խողովակաշարեր, ուղիներ, ջրամբարի, գետերի ափերը և հատակը հեղեղումներից ու ողողաքայքայումից պաշտպանող կառուցվածքներ, ջրային ռեսուրսների օգտագործումն ապահովող և ջրերի վնասակար ներգործությունը կանխող կառուցվածքներ.
ջրամբարի հիդրոմեխանիկական սարքավորում` ջրի շարժումը կառավարող, կարգավորող սարքավորում.
ջրամբարի շահագործում` համակարգված, կանոնավոր իրականացվող ջրատնտեսական, կազմակերպչական և տեխնիկական համալիր միջոցառումների ամբողջություն` ուղղված կառուցվածքի նախագծով նախատեսված նպատակային նորմատիվային ժամկետներում տեխնիկական խնամքի, նորոգումների, աշխատանքային ռեժիմների ապահովմանն ու նպատակային օգտագործմանը.
ջրային ռեժիմ` գետերում, լճերում, ջրհոսներում ջրի հորիզոնների և ծավալների ժամանակի ընթացքում փոփոխությունը.
ջրառ` ջրի վերցնում, հեռացում, անջատում գետից, ջրհոսից, ջրավազանից, ջրամբարից կամ ցանկացած ջրի աղբյուրից` տարբեր կարիքների համար.
ջրառի կառուցվածք` հիդրոտեխնիկական կառուցվածք (կառուցվածքներ), որի (որոնց) միջոցով իրականացվում է ջրառը.
ջրաչափական կառուցվածքներ` հիդրոտեխնիկական կառուցվածքներ, որոնք ստեղծվում են ջրի ելքերի ու հորիզոնների հարմար և հուսալի չափման, ջրի ելքերի և հորիզոնների միջև հաստատուն կապի ապահովման նպատակով.
ջրասպառում` ջրային ռեսուրսի օգտագործում ջրային օբյեկտից դուրս, անվերադարձ ջրառ (արդյունաբերության, խմելու և տնտեսական կարիքների համար ջրամատակարարում և այլն).
ձմեռային ջրօգտագործում` ջրային օբյեկտներում տեղի ունեցող գործընթացների ամբողջականություն, որոնք պայմանավորված են և տեղի են ունենում տևական բացասական ջերմաստիճանի գերիշխման ժամանակահատվածում.
ջրանցք` ջրի տեղափոխման նպատակին ծառայող, արհեստական ստեղծված ջրային ուղի (ջրատար)` բնութագրվող կանոնավոր երկրաչափական կտրվածքով և ջրթողունակության մեծությամբ.
ջրամբարի ջրի ծավալի և ջրի հայելու կորեր` ջրամբարում ջրի հորիզոնի նիշի փոփոխության հետ կապված ջրի ծավալի և ջրի հայելու մակերեսի մեծությունների փոխկապակցվածության բնութագրիչ կորեր.
ջրի ելքի (ելքերի), ջրթողունակության կոր (կորեր)` ջրթող հունով, կառուցվածքով միավոր ժամանակում անցնող ջրի ելքերի և ջրի հորիզոնների, փոխկապակցված մեծությունների բնութագրիչ կոր (կորեր).
հոսքի ծավալ` ջրատարի դիտարկվող ուղղահատվածով որոշակի ժամանակահատվածում (վայրկյան, ժամ, օր, տարի) անցնող ջրի ծավալը (խոր. մ, խոր. կմ).
ջրի թողք (բացթողում)` ջրամբարից ջրի արհեստական նպատակային (էներգետիկայի, ոռոգման, ջրամատակարարման նպատակով և այլն) բացթողումներ.
հոսքի կանոնավորում` հոսքի վերաբաշխում ժամանակի մեջ` ջրօգտագործման, ջրասպառման պահանջներին համապատասխան, որը հոսքի բնականոն ռեժիմի համեմատ առանձին ժամանակահատվածներում հոսքի մեծության ավելացումը կամ նվազումն է.
ՀՏԿ-ի շահագործող կազմակերպություն` որոշակի կարգավիճակ ունեցող տնտեսավարող սուբյեկտ, որի հաշվեկշռում հաշվառվում է ջրամբարի հիդրոհանգույցը.
ՀՏԿ-ի անվտանգություն` մարդկանց կյանքի, առողջության և շահերի, բնական միջավայրի ու տնտեսական օբյեկտների պաշտպանությունն ապահովող ՀՏԿ-ի հատկություն.
ՀՏԿ-ների նորմալ տեխնիկական վիճակ` ՀՏԿ-ների տեխնիկական վիճակ, որի դեպքում դրանց կառուցվածքները համապատասխանում են գործող նորմատիվ փաստաթղթերի ու նախագծային ցուցանիշներին (հիմնական բեռնվածքների զուգորդման պայմաններին), պահանջներին և կարող են շահագործվել առանց շահագործման անվտանգությունը բարձրացնող լրացուցիչ միջոցառումների իրականացման.
բազմամյա կարգավորման ջրամբար` ջրամբար, որի օգտակար ծավալն ապահովում է հոսքի բազմամյա պարբերաշրջանով կանոնավորումը (ջրամբարի լցման և դատարկման պարբերականությունը մեկ տարվանից ավելի է):
III. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
10. Մշտական գործող միջպետական հանձնաժողովի հիմնական խնդիրներն են ջրամբարի ջրային ռեսուրսների օգտագործման տարեկան ծրագրերի կազմումն ու դրանց իրականացման նկատմամբ հսկողությունը:
11. Մշտական գործող միջպետական հանձնաժողովը յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ մյուս կողմի հետ հրավիրվող իր նիստերում ընդունում է որոշումներ`
ա) ջրամբարի և կառուցվածքների շահագործմանը վերաբերող հարցերի,
բ) ջրօգտագործման ծրագրերին համապատասխան` կողմերի օգտագործած, սպառած ջրի ծավալների և դրանց առնչվող այլ հարցերի,
գ) ջրամբարի սանիտարական և կենսաբանական վիճակներին առնչվող հարցերի,
դ) ձկնորսությանն ու ձկնաբուծությանը վերաբերող հարցերի,
ե) կողմերի` հիդրոհանգույցը շահագործող ծառայությունների միջև առաջացած վեճերի,
զ) ջրօգտագործման պլանների և հիդրոտեխնիկական կառուցվածքների պահպանման ու նորոգումների ժամանակացույցերի ճշգրտման վերաբերյալ:
12. Մշտական գործող միջպետական հանձնաժողովն առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ ստուգում է կողմերից յուրաքանչյուրի փաստացի վերցրած ջրի համապատասխանությունը գործող հաստատված ջրօգտագործման պլանին: Փաստացի օգտագործված ջրի ստուգման արդյունքների հիման վրա կազմվում է ջրամբարի և Ախուրյան գետի ընդհանուր ջրային հաշվեկշիռը` համաձայն N 2 ձևի:
Կազմվում է Ախուրյան և Արաքս գետերի վրա գործող ջրաչափական դիտակետերի կահավորված ավտոմատ ինքնագիր սարքավորումների (հոսքաչափերի) միջոցով ջրամբարից բաց թողնված ջրի, ինչպես նաև պատվարից ներքև ընկած հատվածում ներքին բիեֆում ջրի հաշվեկշիռը: Անհրաժեշտության դեպքում ջրաչափական դիտակետերի թիվը, կողմերի համաձայնությամբ, կարող է ավելացվել:
Կողմերի` հիդրոհանգույցը շահագործող ծառայությունների կողմից մշակված դիտարկումների տվյալները յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ ներկայացվում են մշտական գործող միջպետական հանձնաժողովին` համաձայն N 1 ձևի:
13. Ջրամբարի շահագործման ժամանակահատվածում մշտական գործող միջպետական հանձնաժողովը պարբերաբար իրականացնում է պատվարի հայկական մասի և այլ կառուցվածքների դիտազննում և կազմում նորոգման համար թերությունների մասին ակտ, որում արտացոլվում են բոլոր հայտնաբերված ձևախախտումներն ու վնասվածքները (նստվածքներ, տեղաշարժեր, ճեղքեր և այլն), կազմում միջոցառումների ծրագիր և այն ներկայացնում ջրային համակարգերի կառավարման մարմին` հաստատման:
Մշտական գործող միջպետական հանձնաժողովը վերահսկում է նկատված ձևախախտումների, վնասվածքների հետևանքների վերացման ու դրանց հետագա զարգացման կանխման միջոցառումների իրականացումը:
14. Մշտական գործող միջպետական հանձնաժողովին իրավունք է վերապահվում երկու կողմերի իրավասու մարմինների առջև հարց բարձրացնելու ջրամբարի կառուցվածքների որևէ տարրի (տարրերի) վերակառուցման անհրաժեշտության վերաբերյալ:
15. Մշտական գործող միջպետական հանձնաժողովն իր աշխատանքային գործունեության ընթացքում ղեկավարվում է հավասարության սկզբունքով: Աշխատանքի ընթացքում առաջացած տարաձայնությունները ներկայացվում են կողմերի իրավասու մարմինների քննարկմանը` վերջնական լուծման համար:
16. Մշտական գործող միջպետական հանձնաժողովի` մյուս կողմի հետ կայանալիք նիստերը հրավիրվում են Հայաստանի և Թուրքիայի տարածքներում` հաջորդաբար (պարբերականությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ): Մշտական գործող միջպետական հանձնաժողովը կողմերից մեկի պահանջով կարող է հրավիրել արտահերթ նիստ:
17. Մշտական գործող միջպետական հանձնաժողովի մյուս կողմի հետ հանդիպումները Հայաստանում տեղի են ունենում ջրամբարի տարածքում կառուցված` բանակցությունների համար նախատեսված շենքում:
IV. ՋՐԱՄԲԱՐԻ ԽՆԱՄՔՆ ՈՒ ՆՈՐՈԳՈՒՄԸ
18. Կողմերից յուրաքանչյուրը ջրամբարի խնամքն ու կառուցվածքների նորոգումներն իրականացնում է իր մասում (տարածքում):
19. Պատվարը պետք է մշտապես գտնվի երկու կողմերի` հիդրոհանգույցը շահագործող ծառայությունների հետևողական (կանոնավոր) դիտարկման ներքո։
20. Պարբերական զննումների միջոցով հայտնաբերվում են կառուցվածքների բոլոր ձևախախտումներն ու վնասվածքները:
Հորիզոնական և ուղղաձիգ տեղաշարժերի որոշման համար պատվարն ու հիդրոտեխնիկական կառուցվածքները տեղակապվում են մշտական գեոդեզիական հենանիշերին: Կառուցվածքների և դրանց տարրերի նիշերը պարբերաբար ստուգվում են կողմերի` հիդրոհանգույցը շահագործող ծառայությունների կողմից:
21. Պատվարի և կառուցվածքների ջերմային կարերը պահվում են մշտական հսկողության ներքո և անհրաժեշտության դեպքում վնասված ջերմային կարերը հերմետիկացվում են:
22. Անթույլատրելի ձևախախտվածքներն ու տարբեր պատճառներից առաջացած վնասվածքները վերացվում են անհապաղ:
23. Կառուցվածքների մետաղյա մասերը (մետաղյա սարքավորումների, կառուցվածքների պահպանման ու շահագործման տեխնիկական նորմերին ու կանոններին համապատասխան) յուղվում, ներկապատվում և պահվում են մշտապես աշխատունակ վիճակում:
24. Ջրամբարի թասից և պատվարի մարմնով ջրերի ծծանցումը պահվում է մշտական հսկողության ներքո:
25. Ձմեռային ռեժիմի ժամանակաշրջանում պարբերաբար ստուգվում է վերամբարձ մեխանիզմների ու այլ սարքավորումների շարժունակությունը` թույլ չտալով դրանց սառնակպչում:
26. Պատվարն իր կառուցվածքների հետ միասին յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ ենթարկվում է մանրազնին տեխնիկական զննման` կողմերի պատասխանատու մասնագետներից կազմված համատեղ հանձնաժողովի կողմից:
Զննումն իրականացրած հանձնաժողովի որոշումն իրականացվում է մշտական գործող միջպետական հանձնաժողովի կողմից:
27. Ջրամբարի շահագործման ընթացքում անհրաժեշտ աշխատանքները կողմերից յուրաքանչյուրը կատարում է սեփական ուժերով (իր անձնակազմով, նյութերով, սարքավորումներով ու միջոցներով):
Յուրաքանչյուր կողմը լրացուցիչ շահագործական կառուցվածքները կառուցում է ինքնուրույն` փոխադարձ համաձայնությամբ:
V. ՋՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ
28. Ջրամբարի տարեկան շահագործման պարբերաշրջանն սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և ավարտվում դեկտեմբերի 31-ին:
29. Կողմերը ջրամբարի յուրաքանչյուր շահագործման պարբերաշրջանի սկզբում կազմում են ջրօգտագործման նախնական պլաններ` հետևյալ ցուցանիշներով`
ա) ջրամբարում ջրի կանխատեսվող կուտակման ծավալները` ըստ ամիսների և տարեկան (գումարային).
բ) Ախուրյան գետի կանխատեսվող հոսքի ծավալները` Ախուրյանի ջրամբարի պատվարի հատվածի և մինչև Ախուրյան ու Արաքս գետերի խառնման հատված` ըստ ամիսների և տարեկան (գումարային).
գ) Արաքս գետում` Ախուրյան-Արաքս գետախառնման կետից հայ-թուրքական ամբողջ սահմանագծի երկայնքով, կանխատեսվող ջրի հոսքի ծավալները` ըստ ամիսների և տարեկան (գումարային).
դ) կողմերի համար ջրառների նախատեսվող փայաբաժինները.
ե) ջրի ծավալները, որը կողմերը ծրագրում են ստանալ յուրաքանչյուր ջրառի կառուցվածքից` ըստ ամիսների և տարեկան (գումարային):
30. Ջրամբարի յուրաքանչյուր շահագործման պարբերաշրջանի սկզբին կողմերը պատրաստում են իրենց ջրօգտագործման (ջրասպառման) պլանները և տրամադրում կողմերին: Ջրօգտագործման պլանների կազմման ընթացքում կողմերը պահպանում են յուրաքանչյուր կողմի ջրի ընդհանուր ծավալի կիսով չափ օգտագործման իրավունքը:
31. Կողմերը ջրամբարից ջրառն իրականացնում են տվյալ տարվա ջրօգտագործման պլանին համապատասխան:
32. Կողմերն իրենց հասանելիք փայաբաժին ջուրը կարող են վերցնել ինչպես ջրամբարում կարգավորված, այնպես էլ Արաքս գետով հոսող ջրից` պետական սահման հանդիսացող Ախուրյան և Արաքս գետերի ցանկացած սահմանային հատվածից:
33. Յուրաքանչյուր տարի, ոռոգման շրջանի ավարտին, մշտական գործող միջպետական հանձնաժողովն ստուգում է յուրաքանչյուր կողմի օգտագործած (գումարային ջրառի) ջրի քանակի համապատասխանությունը ջրօգտագործման պլանին և կազմում ջրամբարի ջրի տարեկան հաշվեկշիռը` համաձայն N 3 ձևի:
34. Կողմերից յուրաքանչյուրը ջրամբարից վերցրած իր փայաբաժին ջուրն օգտագործում ու սպառում է իր հայեցողությամբ, իր տարածքի ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ` ջրառի ժամանակացույցին համապատասխան:
Ջրամբար մուտք գործող և ջրամբարից ու գետերից վերցվող ջրի քանակի որոշման համար կողմերն օգտվում են ինքնագիր սարքերով կահավորված ջրաչափական դիտակետերից և ապահովում դրանց անխափան, ճշգրիտ աշխատանքը:
35. Նախապես կազմված ու փոխհամաձայնեցված ջրօգտագործման պլանները ոռոգման շրջանում ճշգրտվում են` կախված տվյալ տարվա փաստացի բնակլիմայական պայմաններից ու գետերի ջրաբանական ռեժիմի փոփոխությունից:
Ջրօգտագործման պլանների ճշգրտման ժամանակ պահպանվում են ջրաբաշխման` հավասար փայաբաժնով բաժանման հիմնական սկզբունքները:
36. Տարեկան ջրօգտագործման պլանում կողմերի կողմից վերցվող ջրի ընդհանուր ծավալները պետք է լինեն հավասար: Մշտական գործող միջպետական հանձնաժողովի ամենամսյա նիստերում սահմանվում է հաջորդ ամսում կողմերից յուրաքանչյուրի կողմից վերցվող ջրի քանակը` նշելով ջրառի իրականացման տեղերը:
Կողմերից մեկի պահանջով հրավիրվում է մշտական գործող միջպետական հանձնաժողովի արտահերթ նիստ` ջրօգտագործման գործընթացում առաջացած խնդիրների լուծման և ջրառի ամսական պլաններում փոփոխություն կատարելու նպատակով:
37. Կողմերից յուրաքանչյուրի համար պահպանվում է իրեն հասանելիք` կիսով չափ փայաբաժին, ջրամբարի ջրնետ (ջրթափ) կառուցվածքներով անցնող, ջրի օգտագործման իրավունքը` ցանկացած տեղում և ցանկացած քանակով:
38. Կողմերից որևէ մեկի կողմից իր տարածքում հիդրոէլեկտրակայանի կառուցման դեպքում և այդ նպատակով ջրամբարից իրականացվող ջրի թողքերը չեն կարող, որպես հետևանք, հանգեցնել պատվարի բարձրության և ջրամբարի ծավալի նախագծով նախատեսված փոփոխության:
Բացի դրանից, չպետք է խախտվի ջրամբարի նախագծման առաջադրանքի հիմքում դրված ոռոգման ժամանակացույցին համապատասխան` մյուս կողմի ջրի փայաբաժնի օգտագործման իրավունքը:
39. Կողմերի` ջրամբարը շահագործող ծառայություններին իրավունք է վերապահվում փոխադարձաբար ստուգելու փաստացի իրականացվող ջրառի չափը:
Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, կատարում են ջրի ստուգիչ չափումներ, ջրաչափական դիտակետերի չափաբերում և ջրթող, ջրանցույց հիդրոտեխնիկական կառուցվածքների, դիտակետերի ջրի ելքերի կորերի ուղղումներ, ճշգրտումներ:
Ստուգման իրականացման իրավունքը տարածվում է բոլոր ջրաչափական դիտակետերի վրա:
40. Ջրառի ժամանակացույցին համապատասխան` մինչև ընթացիկ տարվա ավարտն իր փայաբաժին ջուրն ամբողջությամբ կամ դրա մի մասը չօգտագործած կողմը չի կարող հավակնել դրան համապատասխան ջրի ծավալի լրացուցիչ օգտագործմանը հետագա տարիներին:
VI. ՋՐԱՄԲԱՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
41. Ջրամբարը շահագործող ծառայությունն իրականացվում է մշտապես, շուրջօրյա:
42. Հայկական կողմը ջրամբարի պատվարի և կառուցվածքների շահագործման ապահովման նպատակով պահում է համապատասխան մասնագետների ու բանվորների հաստիքներ:
43. Հայկական կողմը պարտավոր է կատարել անհրաժեշտ ծախսեր` շահագործող անձնակազմի պահպանման ու բանակցությունների (հանդիպումների) անցկացման համար նախատեսված շենքերի խնամքի ու դրանք պատշաճ վիճակում պահելու համար:
44. Ջրամբարը շահագործող ծառայության միջոցով կատարվում են`
ա) պատվարի և կառուցվածքների խնամքի, նորոգման և վերականգնման աշխատանքները.
բ) ջրօգտագործման պլաններով նախատեսված աշխատանքները.
գ) ջրաչափական դիտակետերի կառուցման, կահավորման և պահպանման աշխատանքները.
դ) ջրամբար մուտք գործող ջրի և ջրամբարից իրականացվող ջրի թողքերի հաշվառումը.
ե) ջրթող վահանների բարձրացումը, իջեցումը և փականների բացվածքների փոփոխության միջոցով ջրամբարից բաց թողնվող ջրի ելքերի կարգավորումը.
զ) վերամբարձ սարքավորումների սառնակպչման հնարավորությունը վերացնելու նպատակով.
է) վարարաջրերի անվնաս անցման (հեռացման) ապահովման աշխատանքները.
ը) հայկական կողմի մշտական գործող միջպետական հանձնաժողովի որոշումների իրականացման աշխատանքները:
45. Ախուրյանի ջրամբարի և Արմավիրի (Սարդարապատի) կարգավորիչ հիդրոհանգույցը շահագործող մարմնի ղեկավարը մշտական գործող միջպետական հանձնաժողովի նախագահն է:
46. Հայկական կողմի` ջրամբարը շահագործող ծառայությունն ապահովվում է համապատասխան կապի միջոցներով` վերադաս կազմակերպության հետ շուրջօրյա կայուն կապ ունենալու նպատակով:
VII. ԱՅԼ ՀԱՐՑԵՐ
47. Ախուրյանի ջրամբարի և Ախուրյան, Արաքս գետերից, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության` նշված գետերով անցնող սահմանագծի ամբողջ երկայնքով ջրառ իրականացնող կառուցվածքների (ներառյալ պոմպակայանները` շարժական և ստացիոնար) շահագործման հետ կապված հարցերը փոխկապակցված են և պետք է քննարկվեն կողմերի հետ համատեղ:
48. Ախուրյանի ջրամբարը, կողմերի համաձայնությամբ, կարող է ամեն տարի ամբողջությամբ չդատարկվել` հաշվի առնելով որոշակի ծավալով ջրի պահուստավորումը` հետագա, սակավաջուր տարիներին հավասար փայաբաժիններով օգտագործման հնարավորությունը:
49. Կողմերից յուրաքանչյուրի համար ջրամբարից ջրի թողքերն իրականացվում են ջրօգտագործման պլաններին համապատասխան, պատվարի մարմնում այդ նպատակով կառուցված ջրթողներով, մեկական հատ` հայկական և թուրքական կողմերում:
50. Եթե կողմերից մեկն իրականացրել է ջրամբարից ջրի թողք, սակայն ինչ-ինչ պատճառներով իրեն հասանելիք փայաբաժին ջրառն իրականացրել է ոչ ամբողջ ծավալով կամ ընդհանրապես այն չի կատարել, ապա համարվում է, որ այդ կողմն օգտագործել է իր կողմից ջրամբարից բաց թողնված ջրի ծավալը: Այս դեպքում հաշվի է առնվում գետահունում, ջրամբար-ջրառման կետերն ընկած հատվածներին համապատասխան, ջրի կորուստների չափը:
51. Ջրամբարի ամբողջ ծավալով լցվածության պայմաններում` ջրթափ կառուցվածքներով ներքին բիեֆ նետված ջրերն ու այդ նույն ժամանակաշրջանում Արաքս, Ախուրյան գետերի բնական հոսքերը կողմերը կարող են օգտագործել այդ գետերի սահմանային գետահատվածի ցանկացած հատվածում` իրենց հասանելիք 50 տոկոս փայաբաժնի չափով: Այդ ժամանակահատվածում, անկախ նրանից, թե կողմերից որևէ մեկն իր փայաբաժին ջուրը փաստացի օգտագործել է, թե ոչ, համարվում է, որ նա այն օգտագործել է:
Ջրամբարն ամբողջ ծավալով լցված լինելու և մեծ ելքերով ջրնետումների անհրաժեշտության դեպքում` ջրթափ (ջրնետ) կառուցվածքների բեռնաթափման նպատակով թույլատրվում է, ձեռք բերված փոխադարձ համաձայնությամբ, հեռացվող ջրերի անցումը ներքին բիեֆ մասնակիորեն իրականացնել նաև 2 ջրթող կառուցվածքները միաժամանակ աշխատեցնելով: Ջրնետի հետևանքով ներքին բիեֆ նետված ջրի ամբողջ ծավալը չի կարող ծախսագրվել կողմերից և ոչ մեկի` ջրամբարից օգտագործած ջրի ծավալի հաշվին:
52. Կողմերից որևէ մեկը չի կարող մյուսին խոչընդոտել ջրօգտագործման պլանին համապատասխան` իր փայաբաժին ջրառն իրականացնելու գործում:
Անհավասարաչափ ջրառի պայմաններ առաջ գալու դեպքում` ցանկացած գետահատվածում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է համապատասխան պայմաններ ապահովել մյուս կողմի` պլանով նախատեսված ջրառի իրականացման ապահովման համար:
53. Ջրամբարից բաց թողնվող, ջրամբարից ջրնետվող ջրերից և Ախուրյան, Արաքս գետերի ջրահոսքերից կողմերից մեկի կողմից իրականացվող ջրառի ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել այդ ջրերի 50 տոկոսը:
54. Կողմերից մեկի կողմից իրեն հասանելիք փայաբաժին ջրի ոչ ամբողջ ծավալով ջրառը մյուս կողմին չի զրկում իր հասանելիք փայաբաժին ջրառի իրավունքից:
55. Սանիտարական (Էկոլոգիական) ջրի թողքերն ու կորուստները ծախսագրվում են կողմերի վրա` հավասար չափով:
56. Ջրամբարի թասից, պատվարի մարմնով, հիդրոտեխնիկական կառուցվածքներով և դրանց շրջանցմամբ ծծանցվող ջրերի դինամիկան դիտարկվում է այդ նպատակով կառուցված դիտահորաններում:
Դիտահորաններում ջրի հորիզոնի դիտարկումները կազմակերպվում և իրականացվում են համակարգված, և գրունտային ջրերի դիտարկումներին վերաբերող նյութերը կողմերը փոխանակում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:
57. Ջրամբարի շահագործման մեխանիզմները, կայանքներն ու սարքավորումները պահպանվում և շահագործվում են դրանց օգտագործման գործարանային կամ այդ նպատակով հատուկ մշակված հրահանգներին համապատասխան:
58. Գիշերային ժամերին պատվարը և ջրամբարի մյուս հիդրոտեխնիկական կառուցվածքներն ու դրանց հարող տարածքները, կողմերի փոխադարձ համաձայնությամբ, պարտադիր պետք է լուսավորվեն:
59. Կողմերը վթարային բնույթի անհետաձգելի աշխատանքներ կատարելու համար պահում են շինարարական նյութերի, սարքավորումների և այլնի վթարային նյութերի պաշարներ: Պաշարային նյութերի և սարքավորումների անվանացանկն ու քանակները սահմանվում են մշտական գործող միջպետական հանձնաժողովի կողմից:
60. Ջրամբարի համատեղ օգտագործման և շահագործման ընթացքում ջրային տարբեր հաշվեկշիռների կազմման համար կողմերը կիրառում են կողմերի կողմից համաձայնեցված NN 1, 2 և 3 ձևերը:
61. Սույն կարգը Ախուրյանի ջրամբարի համատեղ օգտագործման ու շահագործման ընթացքում ի հայտ եկած նախադրյալների և (կամ) նոր առաջացած պայմանների դեպքում, կողմերից մեկի առաջարկությամբ, կարող է ճշտվել, լրամշակվել` այդ նպատակով կողմերի հավասար թվով մասնագետներից կազմված համատեղ հանձնաժողովի կողմից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՋՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
(200 թ. ______________ ամիս)
(մլն խոր. մ) |
Ամսաթիվը |
Ջրի ծավալը ջրամբարում |
Ջրի թողքերը ջրամբարից |
Ջրի թողքերը ջրթափ կառուցվածքներով |
Ծանոթագրություն | ||
հայկական կողմի ջրթողով |
թուրքական կողմի ջրթողով |
ընդամենը | ||||
1 |
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
8 |
|
|
|
|
|
|
9 |
|
|
|
|
|
|
10 |
|
|
|
|
|
|
11 |
|
|
|
|
|
|
12 |
|
|
|
|
|
|
13 |
|
|
|
|
|
|
14 |
|
|
|
|
|
|
15 |
|
|
|
|
|
|
16 |
|
|
|
|
|
|
17 |
|
|
|
|
|
|
18 |
|
|
|
|
|
|
19 |
|
|
|
|
|
|
20 |
|
|
|
|
|
|
21 |
|
|
|
|
|
|
22 |
|
|
|
|
|
|
23 |
|
|
|
|
|
|
24 |
|
|
|
|
|
|
25 |
|
|
|
|
|
|
26 |
|
|
|
|
|
|
27 |
|
|
|
|
|
|
28 |
|
|
|
|
|
|
29 |
|
|
|
|
|
|
30 |
|
|
|
|
|
|
31 |
|
|
|
|
|
|
Ձև N 2
ԱԽՈՒՐՅԱՆ ԵՎ ԱՐԱՔՍ ԳԵՏԵՐՈՒՄ ՋՐԻ ԵՎ ՋՐԱՆՑՔՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՋՐԱՌԻ ՀԱՇՎԵԿՇԻՌ
(200 թ. ____________ամիս)
Ամսաթիվը |
Ախուրյան գետի ջրի ելքերը |
Արաքս գետի ջրի ելքերը |
Իրականացված ջրառի ծավալը |
Ծանոթագրություն | ||
Ախուրյանի ջրամբարի պատվարի ներքին բիեֆում (Հայկաձորի դիտակետում) |
Թալինի ջրանցքի գլխամասային պատվարից հետո (Թալին գետ) |
Ախուրյան գետի գետաբերանային հատվածում (Երվանդաշատի դիտակետ) |
Սուրմալուի ջրաչափական դիտակետ |
ջրանցքների անվանումները | ||
1 |
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
8 |
|
|
|
|
|
|
9 |
|
|
|
|
|
|
10 |
|
|
|
|
|
|
11 |
|
|
|
|
|
|
12 |
|
|
|
|
|
|
13 |
|
|
|
|
|
|
14 |
|
|
|
|
|
|
15 |
|
|
|
|
|
|
16 |
|
|
|
|
|
|
17 |
|
|
|
|
|
|
18 |
|
|
|
|
|
|
19 |
|
|
|
|
|
|
20 |
|
|
|
|
|
|
21 |
|
|
|
|
|
|
22 |
|
|
|
|
|
|
23 |
|
|
|
|
|
|
24 |
|
|
|
|
|
|
25 |
|
|
|
|
|
|
26 |
|
|
|
|
|
|
27 |
|
|
|
|
|
|
28 |
|
|
|
|
|
|
29 |
|
|
|
|
|
|
30 |
|
|
|
|
|
|
31 |
|
|
|
|
|
|
Ձև N 3
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՋՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
(200____________թվական)
(մլն խոր. մ) |
Ամիսը |
Ջրի ծավալը ջրամբարում |
Ջրի թողքերը ջրամբարից |
Ջրի թողքերը (ջրնետում) ջրթափ կառուցվածքներով |
Ծանոթագրություն | ||
հայկական կողմի ջրթողով |
թուրքական կողմի |
ընդամենը | ||||
I |
|
|
|
|
|
|
II |
|
|
|
|
|
|
III |
|
|
|
|
|
|
IV |
|
|
|
|
|
|
V |
|
|
|
|
|
|
VI |
|
|
|
|
|
|
VII |
|
|
|
|
|
|
VIII |
|
|
|
|
|
|
IX |
|
|
|
|
|
|
X |
|
|
|
|
|
|
XI |
|
|
|
|
|
|
XII |
|
|
|
|
|
|
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ, ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՐՄԱՎԻՐԻ (ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ) ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ՀԻԴՐՈՀԱՆԳՈՒՅՑԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է սահմանային գետերի և գետակների ջրի օգտագործման վերաբերյալ Սովետական Միության և Թուրքիայի Հանրապետության միջև 1927 թվականի հունվարի 8-ին կնքված համաձայնագրի 5-րդ հոդվածին ու համաձայնագրի արձանագրության հավելվածի 1-ին հոդվածին համապատասխան Արաքս գետի վրա կառուցված, 2004 թվականին վերակառուցված Արմավիրի (Սարդարապատի) կարգավորիչ հիդրոհանգույցի համատեղ շահագործման կարգը:
2. Արաքս գետի հունում կառուցված` միջպետական նշանակության Արմավիրի (Սարդարապատի) կարգավորիչ հիդրոհանգույցը համատեղ շահագործվում է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության կողմից:
Կարգավորիչ հիդրոհանգույցի հայկական մասը վերակառուցվել է 2004 թվականին: Ներկայումս կարգավորիչ հիդրոհանգույցի հայկական և թուրքական կողմերից յուրաքանչյուրի ջրառի առավելագույն ելքը (ծախսը) կազմում է 54.0 խոր. մ/վրկ:
3. Համատեղ շահագործվող Արմավիրի (Սարդարապատի) կարգավորիչ հիդրոհանգույցի կազմում ներառված են`
ա) ջրթող պատվարի վերին բիեֆը` ներառյալ դիմհարի` Արաքս գետով տարածման ամբողջ հատվածը.
բ) ջրթափ պատվարը, ջրամաքրիչ և ջրընդունիչ բացվածքները` իրենց սեգմենտային և հարթ փակիչներով.
գ) ջրթափ պատվարի ներքին բիեֆը` ներառյալ Արաքս գետի` մինչև Ղարաղալայի կամրջի հատվածը:
4. Արմավիրի (Սարդարապատի) կարգավորիչ հիդրոհանգույցը շահագործվում է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության կողմից` յուրաքանչյուրն իր տարածքում` հաշված գետի ափից մինչև կառուցվածքի առանցքը, ընդ որում, շահագործումը պետք է իրականացնել այնպես, որպեսզի ապահովվեն կառուցվածքի նորմալ տեխնիկական վիճակը և նախատեսված շահագործման ժամկետը, ինչպես նաև Արաքս գետի ջրի հավասար չափաքանակներով բաժանումը Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև`
ա) Արաքս գետի հունում այնպիսի հիդրավլիկական ռեժիմի պահպանմամբ, որը կապահովի ջրի նորմալ և հավասար հոսքը դեպի երկու կողմերի ջրընդունիչ բացվածքները.
բ) երկու կողմերի ջրընդունիչ և ջրամաքրիչ փակիչների բարձրացման - իջեցման խուսանավման միջոցով.
գ) անհրաժեշտության դեպքում Արաքս գետի հունում` պատվարից վերև կարգավորման աշխատանքների կատարման միջոցով:
5. Բերվածքներից պատվարի վերին բիեֆի աշնանային - ձմեռային լվացումը կատարվում է 2-3 անգամ` կախված բերվածքների կուտակման ծավալից, իսկ հեղեղներն անցնելուց հետո` առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության կողմից լվացումներ կատարելու ժամկետները որոշվում և համաձայնեցվում են երկու կողմերի միջպետական մշտական գործող հանձնաժողովների կողմից: Լվացման փակիչների բացման և փակման ժամկետների վերաբերյալ կազմվում է համապատասխան ակտ` նշելով լվացումների տևողությունը:
6. Լվացման և ջրընդունիչ բացվածքների փակիչների վթարի դեպքում ջրի բացթողումը պետք է կարգավորվի շանդորների միջոցով, որոնցից պահանջվող քանակությամբ պետք է ունենալ գետի երկու ափում:
7. Այն դեպքում, երբ լվացման փակիչների բարձրացման - իջեցման միջոցով հնարավորություն չի ստեղծվում ապահովելու գետի հունի պահանջվող ձևավորումը (բերվածքների լվացումը և այլն), ապա պատվարից վերև երկու կողմերի կողմից և միջոցներով, համատեղ պայմանավորվածությամբ, կատարվում են գետի հունի պահանջվող ձևավորումն ապահովող աշխատանքներ: Պայմանավորվածության համաձայն` գետի հունի պահանջվող ձևավորումն ապահովող աշխատանքները կարող են կատարել երկու կողմերը` համատեղ, կամ` կողմերից մեկը` ծախսերի հավասար մասերով հատուցելու պայմանով:
8. Մինչև գարնանային հեղեղների սկսվելը և վաղ գարնանային հեղեղների անցման ժամանակահատվածում կառուցվածքների խցանումներն ու վնասվածքները կանխելու նպատակով կողմերն ապահովում են կառուցվածքի լվացման և ջրառի փակիչները սառույցից մաքրելու աշխատանքները:
9. Գարնանային հեղեղաջրերի և պատվարի վերին բիեֆում առաջացած սառույցը հեռացվում է միայն ջրթափ պատվարից` պատվարի կատարով:
10. Ջրթափ պատվարի կատարով թափվող ջրի շերտի բարձրությունը չպետք է գերազանցի 3.0 մետրը, որը կարգավորվում է լվացման փակիչների միջոցով:
11. Գարնանային հեղեղների ժամանակահատվածում պատվարի երկու կողմում սահմանվում է կարգավորիչ հիդրոհանգույցը շահագործող տեխնիկական անձնակազմի շուրջօրյա հերթապահություն, որը մանրակրկիտ դիտարկում ու հետևում է կառուցվածքի աշխատանքային ռեժիմին և կառուցվածքի աշխատանքի նորմալ ռեժիմի խախտում կամ վտանգ նկատելու դեպքում անհապաղ ձեռնարկում է վթարը կանխելու համապատասխան միջոցներ: Կառուցվածքի վթարը կանխելու համար պահանջվող աշխատանքները կատարվում են երկու կողմերի կողմից համատեղ, կամ կողմերից մեկի կողմից կատարման դեպքում կատարված ծախսերը յուրաքանչյուր կողմի կողմից հատուցվում են հավասար չափով:
12. Հայաստանի Հանրապետության կողմից մայր ջրանցքներով Արաքս գետից վերցված ջուրը հաշվառվում է մակարդակաչափերի միջոցով:
13. Կողմերից որևէ մեկի` մայր ջրանցքի ջրընդունիչի կարգավորիչներով Արաքս գետի ջրի ելքի կեսից ավելիի մուտքի դեպքում կողմերը պարտավոր են անհապաղ վերականգնել ջրի հավասար բաժանումը և եռօրյա ժամկետում լրացնել պակաս վերցված ջրի ծավալը: Նման իրավիճակ ստեղծվելու դեպքում ջրառը կարգավորվում է ցերեկային ժամերին` օրական 2 անգամ:
Արաքս գետի ջրի ելքի տոկոսային բաժանման յուրաքանչյուր դեպքի համար կազմվում է ակտ, որը հաստատվում է կողմերի Արմավիրի (Սարդարապատի) կարգավորիչ հիդրոհանգույցը կառավարող համապատասխան մարմինների կողմից:
14. Որպես կանոն, գիշերային ժամերին չի թույլատրվում ջրընդունիչ և լվացման փակիչների բարձրացում-իջեցում:
Որպես բացառություն, այն թույլատրվում է միայն վթարների, արտակարգ իրավիճակների և հանկարծակի հեղեղների դեպքում` կողմերի համաձայնությամբ:
15. Փակիչ կարգավորիչները և պատվարը Արաքս գետի երկու ափին գիշերային ժամերին (հատկապես ամռան ամիսներին և հեղեղների անցման ժամանակահատվածում) լուսավորվում են:
16. Արմավիրի (Սարդարապատի) կարգավորիչ հիդրոհանգույցի պատվարի և դրան լծորդվող կառուցվածքների պահպանությունն ու նորմալ շահագործումն ապահովելու նպատակով աշնան և գարնան ամիսներին` հեղեղների անցումից հետո կատարվում է հիդրոհանգույցի բոլոր կառուցվածքների երկկողմ, համատեղ մանրամասն զննում, կազմվում դրանց տեխնիկական վիճակի մասին ակտ, որտեղ արտացոլվում են կատարվելիք աշխատանքների տեսակները, ծավալներն ու կատարման ժամկետները, և յուրաքանչյուր կողմ կառուցվածքի իր հատվածի մասին ակտը ներկայացնում է հիդրոհանգույցը կառավարող համապատասխան մարմին` հաստատման:
17. Կողմերից յուրաքանչյուրը կառուցվածքների ընթացիկ նորոգման աշխատանքները կատարում է կառուցվածքի իր մասում և իր միջոցների հաշվին:
Պատվարի, փակիչ կարգավորիչների և լվացման փակիչների հիմնանորոգման աշխատանքները կատարվում են երկու կողմերի մշտական գործող միջպետական հանձնաժողովների միջև համաձայնեցված ժամկետում:
Պատվարի, փակիչ կարգավորիչների և լվացման փակիչների հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո կողմերի մշտական գործող միջպետական հանձնաժողովների մասնակցությամբ կազմվում են կատարողական ակտեր, որոնցում նշվում են չկատարված աշխատանքների տեսակները և ծավալը, ինչպես նաև կատարված աշխատանքներում թույլ տրված թերություններն ու դրանց պարտադիր վերացման ժամկետները:
18. Պարբերաբար, բայց առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, կատարվում են բարձրացնող և իջեցնող սարքավորումների ու մեխանիզմների տեխնիկական վիճակի համատեղ ստուգումներ:
19. Հիդրոհանգույցի ամենօրյա շահագործման նպատակով հայկական կողմն Արաքս գետի իր ափում պահպանում է համապատասխան թվով հաստիքային անձնակազմ:
20. Հիդրոհանգույցի շահագործման ընթացքում առաջացած տարաձայնությունները լուծվում են տեղում` կողմերի մշտական գործող միջպետական հանձնաժողովների կողմից:
Այն վիճելի հարցերը, որոնց վերաբերյալ կողմերի մշտական գործող միջպետական հանձնաժողովների կողմից փոխադարձ համաձայնության չեն գալիս, յուրաքանչյուր կողմ ներկայացնում է իր երկրի դիվանագիտական մարմիններ` քննարկելու և լուծում տալու համար:
21. Հանկարծակի վթարների արագ կանխման կամ վերացման նպատակով յուրաքանչյուր կողմ պատվարամերձ իր ափում պետք է պահեստավորի համապատասխան քանակությամբ նյութեր և գործիքներ:
22. Արմավիրի (Սարդարապատի) կարգավորիչ հիդրոհանգույցը շահագործող հայկական կողմը թուրքական կողմի հետ փոխհարաբերություններն իրականացնում է մշտական գործող միջպետական հանձնաժողովի միջոցով` սույն կարգին համապատասխան: Հայաստանում մյուս կողմի հետ հանդիպումները տեղի են ունենում հայկական կողմի առաջարկությամբ` Արմավիրի (Սարդարապատի) կարգավորիչ հիդրոհանգույցի տարածքում գտնվող շենքում:
|
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|