Գլխավոր տեղեկություն
Номер
N 1358-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.09.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.09.22/60(432) Հոդ.1158
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.08.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.09.2005
Дата вступления в силу
23.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 5 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 օգոստոսի 2005 թվականի N 1358-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի  «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 256-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կարգում`

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 41 -րդ և 102 -րդ կետերով.

«41 . Սույն կարգի իմաստով «տրամադրվող միջոցներ» են համարվում արտաքին աղբյուրներից ստացվող միջոցները»,

«102 . Սույն կարգի գործողությունը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջև կնքված վարկի համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի նկատմամբ».

բ) 11-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) համաձայնագրերով իրագործվող ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (ապրանքների ձեռքբերման համար առաքող կազմակերպության հետ կնքված պայմանագիրը, հաշիվ-ապրանքագիրը, տրանսպորտային բեռնագիրը, այդ գործարքի մասով հաշվարկավճարային և ֆինանսական հոսքերի վերաբերյալ փաստաթղթերը և այլն)».

գ) 13-րդ կետի վերջին պարբերությունը «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերից հետո լրացնել «հարկային (մաքսային) մարմինների կողմից տեղեկանքների մեկ բնօրինակն ստանալուց հետո» բառերով.

դ) կարգին կից տեղեկանքի ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
  

  Ա. Մարգարյան


 2005 թ. օգոստոսի 29
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 25-ի N 1358-Ն որոշման

Ձև

 

Տ  Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N ԱԱ .... ........

 

____ ____________ 200 թ.

 

1. Միջազգային պայմանագրի և վարկային (դրամաշնորհային) ծրագրի անվանումները _____________________________________________________

_____________________________________________________

_____________________________________________________

2. Ծրագիր իրականացնող կազմակերպության (և այլ պատվիրատու կազմակերպության)

անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն _____________________________________________________

_____________________________________________________

_____________________________________________________

3. Մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ

ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը, հասցեն, ՀՎՀՀ-ն _____________________________________________________

_____________________________________________________

_____________________________________________________

4. Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը (թվերով և փակագծերում` տառերով) _____________________________________________________

_____________________________________________________

5. Երկրի ներսում ձեռք բերվող ապրանքների (ծառայությունների), աշխատանքների

ընդհանուր արժեքը (թվերով և փակագծերում` տառերով) _____________________________________________________

_____________________________________________________

6. Ապրանքների (ծառայությունների), աշխատանքների համառոտ նկարագրությունը,

քանակը, ծավալը

_____________________________________________________

_____________________________________________________

_____________________________________________________

7. Ապրանքների մատակարարման (ծառայությունների մատուցման) աշխատանքների

կատարման հիմքերը` պայմանագրեր, հաշվարկավճարային փաստաթղթեր և այլն _____________________________________________________

_____________________________________________________

8. Ծրագիր իրականացնող կազմակերպության պատասխանատու անձինք`

 

Տնօրեն

________________________________________

 

(ստորագրությունը, անունը, ազգանունը, Կ.Տ. (դրոշմակնիք)

Գլխավոր հաշվապահ

________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

9. Ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից ֆինանսավորվող այլ պատվիրատու կազմակերպության պատասխանատու անձ ____________________________

                                                              (ստորագրությունը, անունը, ազգանունը, Կ.Տ. (դրոշմակնիք)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան