Գլխավոր տեղեկություն
Номер
N 1606-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.11.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.10.26/67(439) Հոդ. 1265
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.10.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.10.2005
Дата вступления в силу
05.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 13 հոկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2005 թվականի N 1606-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 948-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Ծաղկաձորը՝ միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 948-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման N 2 հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-րդ կետով.

 

«
8.1. Շվեյցարական կառավարության և «Թայգեր Դեվ Սուիսս» շվեյցարական ընկերության կողմից Ծաղկաձորի հեռանկարային զարգացման ծրագրի մշակում Ծաղկաձորի քաղաքապետարան
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
2006 թվականից սկսած Ծրագրի արժեքն է 170000 շվեյցարական ֆրանկ, որից 100000-ը տրամադրում է շվեյցարական կողմը։
»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

  

Ա. Մարգարյան

 2005 թ. հոկտեմբերի 11
    Երևան