Գլխավոր տեղեկություն
Номер
N 1596-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.10.2005-30.10.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.10.19/66(438) Հոդ. 1243
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.08.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.10.2005
Дата вступления в силу
20.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 11 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 4 օգոստոսի 2005 թվականի N 1596-Ն

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. սեպտեմբերի 24
Երևան

 


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 4-ի N 1596-Ն որոշման



Կ Ա Ր Գ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների (այսուհետ՝ հավաստագրման կենտրոն) հավատարմագրման կարգը:

2. Հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

 

II. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

 3. Հավաստագրման կենտրոնը հավատարմագրման նպատակով դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընտրված կազմակերպություններից մեկին (այսուհետ` լաբորատորիա)՝ իր տրամադրած էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի, այդ հավաստագրերին համապատասխանող էլեկտրոնային թվային ստորագրությունների ստեղծման ապարատային և (կամ) ծրագրային միջոցների և իր կողմից մատուցվող էլեկտրոնային թվային ստորագրությունների հետ կապված այլ ծառայությունների փորձաքննություն անցկացնելու համար:

4. Լիազոր մարմնի կողմից մշակված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեխնիկական չափանիշներին հավաստագրման կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների համապատասխանության մասին լաբորատորիայի կողմից դրական փորձագիտական եզրակացություն ստանալու դեպքում հավաստագրման կենտրոնը 60-օրյա ժամկետում դիմում է լիազոր մարմին` համապատասխան հավատարմագրում ստանալու համար: Նշված ժամկետն անցնելու դեպքում հավաստագրման կենտրոնը հավատարմագրում ստանալու նպատակով կարող է դիմել լիազոր մարմին` միայն այն դեպքում, եթե դիմելու պահի դրությամբ լաբորատորիայի փորձագիտական եզրակացության մեջ նշված տեխնիկական չափանիշները չեն փոփոխվել:

5. Հավատարմագրում ստանալու համար լիազոր մարմին ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) հավաստագրման կենտրոնի հավատարմագրման մասին հայտ (N 1 ձև),

բ) լաբորատորիայի դրական փորձագիտական եզրակացություն,

գ) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը,

դ) հավաստագրման կենտրոնի կանոնադրության պատճենը:

6. Լիազոր մարմինն անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում հավաստագրման կենտրոնին տրամադրում է հավատարմագրման վկայականը` համաձայն N 2 ձևի, և կատարում համապատասխան գրառում էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանում (ռեգիստրում):

7. Հավատարմագրում տալը մերժելու հիմք կարող է լինել կեղծ փաստաթղթեր ներկայացնելը, որի մասին լիազոր մարմինը գրավոր տեղեկացնում է հավաստագրման կենտրոնին` համապատասխան հիմնավորմամբ:

8. Հավատարմագրման վկայականի ձևաթղթերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

9. Չի թույլատրվում հավատարմագրման վկայականի օտարումը կամ փոխանցումը այլ կազմակերպության:

 

III. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

10. Լիազոր մարմինը կարող է դիմել դատարան` հավաստագրման կենտրոնին հավատարմագրումից զրկելու հայցով, եթե լիազոր մարմնի կողմից վերահսկման ընթացքում բացահայտվել են հավաստագրման կենտրոնի տրամադրած էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերի, դրանց համապատասխանող էլեկտրոնային թվային ստորագրությունների ստեղծման ապարատային և (կամ) ծրագրային միջոցների և էլեկտրոնային թվային ստորագրությունների հետ կապված` մատուցվող այլ ծառայությունների անհամապատասխանություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և (կամ) փորձագիտական եզրակացության մեջ նշված չափանիշներին:

11. Հավատարմագրման վկայականի կորստի դեպքում հավաստագրման կենտրոնը դիմում է լիազոր մարմին, որը երկշաբաթյա ժամկետում տալիս է հավատարմագրման նոր վկայական` «Կրկնօրինակ» նշագրմամբ:

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

 

__________________________

(հավաստագրման կենտրոնի անվանումը)

Գտնվելու վայրը ________________
Հեռախոսահամարը ______________

______________________

(լիազոր մարմնի անվանումը)

 

 

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ Ձեզ ________________________ հավաստագրման կենտրոնին տալ

հավատարմագրում:

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝

1.

2.

3.

 

Տնօրեն

____________________

_____________________

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

  

_____ __________________ 200 թ.

 

Կ. Տ.

 

 

 

Ձև N 2

 

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման

նախարարություն

375010, քաղ. Երևան, Մ. Մկրտչյան 5,

հեռ.` 56-68-61, ֆաքս` 52-65-77

 

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

N______________

 

Տալու ամսաթիվը _________________________

 

Հավաստագրման կենտրոնի անվանումը և գտնվելու վայրը______________________

_________________________________________________________

_________________________________________________________

 

Պետական գրանցման վկայականի համարը _______________________________

 

Մատուցվող ծառայությունների տեսակները ______________________________

_________________________________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

 

Փորձաքննություն անցկացնող լաբորատորիայի անվանումը, փորձագիտական

եզրակացության համարը, տալու ամսաթիվը _____________________________

_________________________________________________________

_________________________________________________________

Հատուկ պայմաններ ____________________________________________

_________________________________________________________

 

 

 

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարար

______________________

(ստորագրությունը)

 

 

Կ. Տ.